Ադրիանուս Ջայասեպուտրա
Ադրիանուս Ջայասեպուտրա | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1894 |
Ծննդավայր | Ջոկյակարտա, Հոլանդական Օստ Ինդիա, Նիդերլանդների Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 10, 1979 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | Roman Catholic Archbishop of Jakarta?, տիտղոսավոր եպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և առաջնորդական փոխանորդ |
Adrianus Djajasepoetra Վիքիպահեստում |
Ադրիանուս Ջայասեպուտրա, (ինդոն.՝ Adrianus Djajasepoetra SJ, մարտի 12, 1894, Ջոկյակարտա, Հոլանդական Օստ Ինդիա, Նիդերլանդների Թագավորություն - հուլիսի 10, 1979), Ջակարտայի առաջին կաթոլիկ արքեպիսկոպոսը՝ ինդոնեզական ծագմամբ։ Ղեկավարել է Ջակարտայի արքեպիսկոպոսությունը 1953 թվականի փետրվարի 18-ից մինչև 1970 թվականի մայիսի 21-ը, ճիզվիտների վանական միաբանության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրիանուս Ջայասեպուտրան ծնվել է 1894 թվականի մարտի 12-ին Ինդոնեզիայում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է ճիզվիտների վանական կարգ։ 1928 թվականի օգոստոսի 15-ին ձեռնադրվել է քահանա։
Ճապոնացիների կողմից բանտարկվել է Ցիպինանգի և Սուկամիսկինի բանտերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1943-1945 թվականներին[2]։
1953 թվականի փետրվարի 18-ին Հռոմի պապ Պիոս XII-ը Ադրիանուս Ջայասեպուտրային նշանակել է Ջակարտայի առաքելական առաջնորդական փոխանորդ և Տրիզիպայի տիտղոսակիր եպիսկոպոս։ 1953 թվականի ապրիլի 23-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։
1961 թվականի հունվարի 3-ին Սուրբ Աթոռը առաքելական առաջնորդական փոխանորդությունը փոխեց արքեպիսկոպոսության, և Ադրիանուս Ջայասեպուտրան դարձավ արքեպիսկոպոս։
1961-1965 թվականներին նա մասնակցել է Վատիկանի II տաճարի I, II, III և IV նստաշրջանների աշխատանքներին։
Ադրիանուս Ջայասեպուտրան 76 տարեկանում դիմեց Հռոմի պապին՝ խնդրելով իրեն թոշակի ուղարկել և հրաժարվելով Ջակարտայի արքեպիսկոպոսի պաշտոնից։ 1970 թվականի մայիսի 21-ին Ադրիանուսն անցավ թոշակի, և Սուրբ Աթոռը նրան նշանակեց Վոլզինիայի տիտղոսակիր եպիսկոպոս[3]։
Ադրիանուս Ջայասեպուտրան մահացել է 1979 թվականի հուլիսի 10-ին Ջակարտայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Subanar, Gregorius Budi (2001). The local church in the light of magisterium teaching on mission : a case in point ; the Archdiocese of Semarang, Indonesia, 1940-1981. Roma: Pontificia università gregoriana. էջ 331. ISBN 8876528962.
- ↑ «Para Uskup KAJ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվություն (անգլ.)