Jump to content

Ադրիանա Բիզի Ֆաբբրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիանա Բիզի Ֆաբբրի
ԿեղծանունAdrí[1]
Ծնվել էսեպտեմբերի 1, 1881(1881-09-01)[2][3][4][…]
ԾննդավայրՖեռարա, Իտալիա[1][4][5]
Վախճանվել էմայիսի 29, 1918(1918-05-29)[2][1][4][…] (36 տարեկան)
Մահվան վայրՏրավեդոնա Մոնատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][5]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարչուհի, ծաղրանկարիչ, նկարազարդող և embroiderer
Ժանրգեղանկարչություն[5] և illustrative arts?[5]
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինՋանետտո Բիզի[4][5]
ԱզգականներAlessandro Mantovani?[5], Rosina Mantovani Gutti?[5], Cecilia Forlani?[5] և Cecilia Forlani?
ստորագրություն
Изображение автографа
 Adriana Bisi Fabbri Վիքիպահեստում

Ադրիանա Բիզի Ֆաբբրի (իտալ.՝ Adriana Bisi Fabbri, սեպտեմբերի 1, 1881(1881-09-01)[2][3][4][…], Ֆեռարա, Իտալիա[1][4][5] - մայիսի 29, 1918(1918-05-29)[2][1][4][…], Տրավեդոնա Մոնատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալացի նկարիչ, ծաղրանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանա Ֆաբբրին ծնվել է Ֆեռարայում, որտեղ էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ լրագրող Ջաննետա Բիզիին։ Պատանեկությունն անցել է Պադովայում, որտեղ եղել է Ումբերտո Բոչչոնիի մոր հյուրը։ Պադովայում, հետագայում Միլանում, որտեղ նա տեղափոխվել է ընտանիքի հետ 1905 թվականին, ստեղծել է բազմաթիվ նկարներ, որպես ինքնուս նկարիչ դասեր է առել Գաետանո Պրևիատիի և Լուիջի Կոնկոնիի ստուդիաներում։

1907 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Բերգամո, հաջորդ տարի Թուրինի 2-րդ կվադրինալեում ներկայացել է երկու աշխատանքով։ 1911 թվականին մասնակցել է Կաստելիո դի Ռիվոլիում կազմակերպված «Frigidarium» միջազգային հումորային ցուցահանդեսին, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի, նույն տարում մասնակցել է Միլանում Բոչչոնիի և այլ ֆուտուրիստների կազմակերպած 1-ին Esposizione Libera-ին։ Հետագա տարիների ընթացքում մասնակցել է այլ խմբակային ցուցահանդեսների, այդ թվում՝ Վենետիկի «Ca’ Pesaro», Միլանի «Famiglia Artistica» և «Società per le Belle Arti ed Esposizione Permanente»:

1914 թվականին դարձել է Nuove Tendenze խմբի անդամ, Միլանի Էնրիկո Ֆինցի կազմակերպության սրահում ունեցել է անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացել է 51 աշխատանքով։ Հանդես է եկել նաև որպես դիմանկարիչ և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արված նրա քաղաքական ծաղրանկարները տպագրվել են «Il Popolo d'Italia» (Իտալիայի մարդիկ) թերթում, աջակցել է նաև La Domenica Illustrata թերթին[6]։

Մահացել է Վարեզեի Տրավեդոնա Մոնատե կոմունայում 1918 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonimeRavenna: Angelo Longo Editore, 1975. — P. 34.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Guzzis S. D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1993. — Vol. 43.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 https://www.cittametropolitana.bo.it/pariopportunita/Elenco_in_ordine_alfabetico/Fabbri_Adriana (իտալ.) / Centro di documentazione sulla storia delle donne artiste
  6. «ARTGATE - Fondazione Cariplo». www.artgate-cariplo.it. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  • Laura Casone, Adriana Bisi Fabbri, online catalogue Artgate by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA (source for the first revision of this article).
  • Luigi Sansone (ed) Adriana Bisi Fabbri, 1881-1918 Mazzotta, 2007, ISBN 978-88-202-1840-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Բիզի Ֆաբբրի» հոդվածին։