Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն
Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | մտքի կենտրոն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | նոյեմբերի 12, 2007[1] |
Լուծարված | հունվարի 14, 2019 |
Գլխադասային գրասենյակ | Բաքու, Ադրբեջան |
Պաշտ. լեզու(ներ) | ադրբեջաներեն |
Գլխավոր քարտուղար | Q12839691? |
Կայք | sam.az/en |
Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Prezidenti yanında Strateji Araşdırmalar Mərkəzi, անգլ.՝ Center for Strategic Studies under the President of Azerbaijan), ադրբեջանական ոչ կառավարական վերլուծական կենտրոն։ Տեղակայված է Բաքվում։ Հիմնադրվել է ԱՀ Նախագահի 2007 թվականի նոյեմբերի 12-ի հրամանով։
Վարչություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին քաղաքականության վերլուծության վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչությունը իրականացնում է գիտական և հայեցակարգային հետազոտություններ պետության ներքաղաքական ուղղության, դրա իրականացման մեխանիզմենրի, գոյություն ունեցող խնդիրների և դրանք լուծելու հնարավոր տարբերակների մասով։ Իրականացվում են գիտական հետազոտություններ Ադրբեջանական Հանրապետության սոցիալական շահերի որոշման, ապահովման և պաշտպանության համար, իրականացվում են պետության ներսում կատարվող և կատարվելիք հիմնարար բարեփոխումների կարևոր ասպեկտները, հետազոտվում է ներքին քաղաքական ուժերի վարքագծերը և դրանց ազդեցությունը ներպետական զարգացումներին։
Արտաքին քաղաքականության վերլուծության վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչությունը զբաղվում է միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունների հետազոտությամբ, հայտնաբերելով տարածաշրջանային և գլոբալ քաղաքական տենդենցները և դրանց հնարավոր ազդեցությունը Ադրբեջանական Հանրապետությնա վրա։ Վարչությունը զբաղվում է նաև պետության արտաքին քաղաքականության, դրա իրականացման մեխանիզմների և գոյություն ունեցող խնդիրների գիտատեսական հետազոտություններով։
Տնտեսական վերլուծության և գլոբալ հարցերի վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վարչության հիմնական նպատակն է հետևել ադրբեջանական և համաշխարհային տնտեսության տենդենցներին, հետազոտել և վերլուծել այն, տրամադրելով անհրաժեշտ խորհրդակցությունը։ Վարչության գիտահետազոտական գործունեությունը իրականացվում է մի քանի ուղղություններով՝ Ադրբեջանում և աշխարհում տնտեսական գործընթացնքների դիտարկում և վերլուծություն, պետության և աշխարհի զարգացմանն օժանդակող գործոնները[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://e-qanun.az/files/framework/data/14/f_14155.htm
- ↑ «Monthly IPRI Newsletter Vol. 1, No. 10» (PDF).
- ↑ «Departments». Center for Strategic Studies under the President of the Republic of Azerbaijan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն» հոդվածին։ |