Jump to content

Ադոլֆ Ռուդնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Ռուդնիցկի
լեհ.՝ Adolf Rudnicki
Ծննդյան անունլեհ.՝ Aron Hirschhorn
Ծնվել էփետրվարի 19, 1912(1912-02-19)[1]
ԾննդավայրŻabno, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[2]
Վախճանվել էնոյեմբերի 14, 1990(1990-11-14)[3][4][1] (78 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Լեհաստան
ԱնդամակցությունԼեհաստանի գրողների միություն և Związek Zawodowy Literatów Polskich?
Պարգևներ
Ծառայության ոսկե խաչ և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
Ադոլֆ Ռուդնիցկի Վիքիքաղվածքում

Ադոլֆ Ռուդնիցկի (լեհ.՝ Adolf Rudnicki, փետրվարի 19, 1912(1912-02-19)[1], Żabno, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[2] - նոյեմբերի 14, 1990(1990-11-14)[3][4][1], Վարշավա, Լեհաստան), հրեական ծագումով լեհ գրող, արձակագիր, հրապարակախոս։ Հայտնի է Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանում հրեական դիմադրության մասին իր ստեղծագործություններով։

Ադոլֆ Ռուդնիցկին ծնվել է Ժաբնոյում։ 1931 թվականին ավարտել է Վարշավայի առևտրի դպրոցը, այնուհետև աշխատել է բանկում։ 1944 թվականին դարձել է Լեհաստանի աշխատավորական կուսակցության անդամ[5]։

Գրական գործունեությունն սկսել է 1930-ական թվականներին՝ դեմոկրատական մամուլում հանդես գալով լեհ արհեստավորների կյանքից վերցրած պատմվածքներով։ Ադոլֆ Ռուդնիցկին լայն համբավ է ձեռք բերել «Առնետները» և «Զինվորներ» (1933) վիպակների լույս ընծայվելուց հետո։ «Զինվորներ» վիպակում Ռուդնիցկին վառ նկարագրել է լեհական զորանոցային կյանքը Պիսուդսկու դիկտատուրայի ժամանակաշրջանում՝ մերկացնելով լեհական ռազմամոլներին բուրժուական նացիոնալիզմը և ազգային փոքրամասնությունների ծանր վիճակը բանակում[6]։

«Նախկին հրեական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի հայտնաբերվածը գնդակահարվելու է»-, Յուրգեն Ստրուպ։ Ծանուցում Վարշավայի արիացի բնակիչներին՝ 1943 թվականի ապրիլի 23-ին
Ադոլֆ Ռուդնիցկու գերեզմանը Վարշավայում
  • 2-րդ աստիճանի պետական մրցանակ, 1955
  • Պետական մրցանակ, 1966
  • Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակ, 1987
  • Szczury (1932)
  • Żołnierze (1933)
  • Niekochana (1937)
  • Doświadczenia (1939); wydane łącznie z Żołnierzami jako Profile i drobiazgi żołnierskie (1946)
  • Pałeczka, czyli Każdemu to na czym mu mniej zależy (1950)
  • Żywe i martwe morze (1952)
  • Narzeczony Beaty (1961)
  • Kupiec łódzki (1963)
  • Pył miłosny (1964)
  • Sto lat temu umarł Dostojewski (1984)
  • Krakowskie Przedmieście pełne deserów (1986)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 http://www.kurierdabrowski.pl/adolf-rudnicki
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Биография на Рудницки на сайта culture.pl (посетен на 15.02.2015 г.)
  6. Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lesław Marian Bartelski: Polscy pisarze współcześni, 1939-1991: Leksykon. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 1995. ISBN 83-01-11593-9.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ռուդնիցկի» հոդվածին։