Ադնան Կովաչևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադնան Կովաչևիչ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1993(1993-09-09)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Կոտոր Վարոշ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Բոսնիա և Հերցեգովինա Տրավնիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2013 Բոսնիա և Հերցեգովինա Տրավնիկ 47 (2)
2013—2017 Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո 59 (3)
2017—2020 Լեհաստան Կորոնա 90 (7)
2020—ներկա Հունգարիա Ֆերենցվարոշ 6 (0)
Ազգային հավաքական
2012—2013 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիայի և Հերցեգովինայի
երիտասարդական հավաքական
7 (0)
2019—ներկա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիայի և Հերցեգովինայի
ազգային հավաքական
3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ադնան Կովաչևիչ (բոս․՝ Adnan Kovačević, սեպտեմբերի 9, 1993(1993-09-09)[1][2], Կոտոր Վարոշ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի ֆուտբոլիստ, հունգարական «Ֆերենցվարոշ» ակումբի և Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադնան Կովաչևիչը «Տրավնիկ» ակումբի սան է։ 2011 թվականի մայիսի 19-ին, «Բորացի» դեմ խաղում, նա իր նորամուտն է նշել Բոսնիա և Հերցեգովինայի առաջնությունում[3]։ Մայիսի 28-ին, «Օլիմպիկ Սարաևոյի» դեմ խաղում, Ադնանը խփել է իր առաջին գոլը «Տրավնիկի» կազմում[4]։

2013 թվականի ամռանը Կովաչևիչը տեղափոխվել է «Սարաևո»՝ կնքելով երկամյա պայմանագիր[5]։ Օգոստոսի 31-ին, «Օլիմպիկ Սարաևոյի» դեմ խաղում, նա իր նորամուտն է նշել նոր թիմում[6]։ 2014 թվականի ապրիլի 26-ին, «Վիտեզի» դեմ խաղում, Ադնանը խփել է իր առաջին գոլը «Սարաևոյի» կազմում[7]։ Նույն թվականին նա օգնել է ակումբին նվաճել Բոսնիա և Հերցեգովինայի գավաթը, իսկ 2015 թվականին դարձել է երկրի չեմպիոն[8]։

2017 թվականի ամռանը Կովաչևիչը տեղափոխվել է լեհական «Կորոնա»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր[9]։ Հուլիսի 17-ին «Զագլեմբեի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել լեհական Էքստրակլասում[10]։ 2018 թվականի դեկտեմբերի 8-ին, Պլոցկի «Վիսլայի» դեմ խաղում, Ադնանը խփել է իր առաջին գոլը «Կորոնայի» կազմում[11]։ 2019 թվականի ամռանը նա ընտրվել է թիմի ավագ[12]։

2020 թվականի օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ» ակումբ[8], որի կազմում հենց առաջին մրցաշրջանում դարձել է Հունգարիայի չեմպիոն[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆինլանդիայի ազգային ընտրանու դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Ադնան Կովաչևիչն իր նորամուտն է նշել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում[13]։ Ընդամենը ազգային թիմում նա անցկացրել է 3 խաղ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

«Սարաևո»

«Ֆերենցվարոշ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Борац Баня-Лука VS. Травник 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 19.
  4. «Олимпик Сараево VS. Травник 5:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 28.
  5. Radiosarajevo.ba. «Adnan Kovačević novi igrač Sarajeva». Radio Sarajevo. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  6. «Олимпик Сараево VS. Сараево 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 31.
  7. «Сараево VS. Витез 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 26.
  8. 8,0 8,1 8,2 «Adnan Kovacevic - Player profile 20/21». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  9. «Adnan Kovačević potpisao za Koronu». Fokus.ba (բոսնիերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  10. «Корона VS. Заглембе Любин 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 17.
  11. «Корона VS. Висла Плоцк 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ դեկտեմբերի 8.
  12. www.scsport.ba, Sport Centar-. «Klub novog reprezentativca BiH se pohvalio: Naš kapiten će igrati s Džekom, Pjanićem, Kolašincem…». Sport Centar (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  13. «Босния и Герцеговина VS. Финляндия 4:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]