Ադել Օմեր դը Հել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադել Օմեր դե Գելից)
Ադել Օմեր դը Հել
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1810(1810-04-01)
ԾննդավայրArbois
Մահացել էմայիսի 16, 1883(1883-05-16)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրRue du Bac, Փարիզի 7-րդ շրջան[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգրող և գրող ճանապարհորդ
ԱմուսինXavier Hommaire de Hell?
ԱնդամությունՖրանսիայի աշխարհագրական ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Adèle Hommaire de Hell Վիքիպահեստում

Ադել Օմեր դը Հել (ֆր.Adèle Hommaire de Hell, ի ծնե` Ադել Էրիո. (ապրիլի 1, 1810(1810-04-01), Arbois - մայիսի 16, 1883(1883-05-16)[1][2], Rue du Bac, Փարիզի 7-րդ շրջան[3]), ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, Ֆրանսիայի աշխարհագրական ընկերության անդամ։

Երկրաբան Խավիեր Օմեր դը Հելի կինը (1812-1848)։

Նրա անունը կապված է 19-րդ դարի գրական խոշորագույն կեղծիքներից մեկի `Պ.Պ.-ի կողմից ստեղծված Օմեր դը Գելի օրագրերի հետ, որը նկարագրում էր Ադել Օմեր դե Գելի հարաբերությունները Մ. Յու. Լերմոնտովի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադել Օմեր դը Գելը ծնվել է 1819 թվականին (որոշ աղբյուրներ նշում են այլ ամսաթվերի մասին[4]) Պա դը Կալեում։ Վաղ էր որբացել։ Նրան տեղավորում են են Սենտ-Էթյենի կրոնական գիշերօթիկ դպրոցում, որտեղ ստանում է լավ կրթություն։ Այստեղ հանդիպում է երիտասարդ ինժեներ Խավիեր Օմերին և 1834 թվականին ամուսնանում է նրա հետ։ Ամուսնական կյանքում ունեցել են երեք որդի (Էդվարդ, Լեոն և Գուստավ)։ Ֆրանսիայի կառավարությունը ամուսնուն ուղարկում է Օսմանյան կայսրություն, և Ադելը հետևում է նրան։ 1836 թվականին երիտասարդ ընտանիքը ուղևորվում է Ռուսաստան՝ հարավային հողերի ՝ Կովկասի, տափաստանային տարածքների և նախալեռնային տարածքների երկրաբանական հետախուզման նպատակով։ 1839 թվականին Դնեպր գետի ափին գտնվող երկաթահանքի հայտնաբերման համար կայսր Նիկոլայ 1-ինը նրա ամուսնուն պարգևատրել է Սուրբ Վլադիմիրի շքանշանով և ազնվական կոչումով, որի կապակցությամբ Խավիեր Օմերը ազգանունին ավելացնում է մոր դը Գելի անունը։ Նրանց հետազոտության արդյունքը 3 հատորանոց աշխատություն էր («Կասպից ծովի տափաստանները, Կովկասը, Ղրիմը և Հարավային Ռուսաստանը», Փարիզ, 1843-1845)։ Չնայած այն հանգամանքին, որ այս ստեղծագործության հեղինակային իրավունքը պատկանում էր ամուսնուն, Ադել Օմերը անմիջականորեն ներգրավված էր նյութերի հավաքագրման և մշակման մեջ, մասնավորապես, նրան էր պատկանում մի շարք էջերի հեղինակությունը։ Բացի այդ, Ադել Օմեր դը Գելը հեղինակ է Ռուսաստանի հարավային ծայրամասերում իր ճանապարհորդության նկարագրությանը, որը լույս է տեսել Ֆրանսիայում և առաջին անգամ ռուսերեն թարգմանվել է Ե. Լ. Սոսնինան[5]։ 1841 թվականին ամուսնական զույգը ճանապարհորդել է Մոլդովա և Ռուսաստանի այլ հարավային շրջաններ։ Հետո նրանք վերադարձել են Ֆրանսիա։

1846 թվականին Ադել Օմեր դը Գելը հրատարակել է Ռուսաստանի մասին բանաստեղծությունների ժողովածուն։ Շուտով ամուսինը մեկնել է Պարսկաստան, որտեղ 1848 թվականին նա մահացավ է տենդից՝ Սպահանում գտնվող Նոր Ջուղայում։ Մնացած տարիները այրին նվիրել է մի շարք աշխատությունների հրապարակմանը, որոնք նկարագրում են իրենց ավելի վաղ ճանապարհորդությունները հարավային Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի երկրներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 WomenWriters
  3. 3,0 3,1 3,2 Le Gaulois (ֆր.) — 1868. — ISSN 1160-8404; 2419-0101
  4. Работы Адель Оммер де Гелль на «The Online Books Page» http://onlinebooks.library.upenn.edu/webbin/book/lookupname?key=Hommaire%20de%20Hell%2C%20Ad%26egrave%3Ble%2C%201815%3F-1883%3F
  5. Hommaire de Hell A. Voyage dans les steppes de la mer Caspienne et dans la Russie meridionale. Paris: L. Hachette, 1860;

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել Օմեր դը Հել» հոդվածին։