Jump to content

Ադելիա Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելիա Պետրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումգեղասահորդուհի
Երկիր Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 5, 2007(2007-06-05)[1] (19 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան[1]
Հասակ՝140 սանտիմետր

Ադելիա Տիգրանի Պետրոսյան (ռուս.՝ Аделия Тиграновна Петросян, հունիսի 5, 2007(2007-06-05)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), ազգությամբ հայ ռուսաստանցի գեղասահորդուհի, հանդես է գալիս մենասահքում։ Առաջինը կանանց շրջանում կատարել է 2 քառակի ռիտբերգեր[2][3]։

2021 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ չմշկավազորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 77-րդ տեղը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելիա Պետրոսյանը ծնվել է 2007 թվականի հունիսի 5-ին, Մոսկվա քաղաքում։

2019-2020 թվականի սեպտեմբերին գրավել է հինգերորդ տեղը Ռուսաստանի գավաթի առաջին փուլում[5], հոկտեմբերին՝ երրորդ տեղը Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլում[6]։ 2020 թվականի փետրվարի սկզբին նա մասնակցել է Սարանսկում կայացած Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը և կարճ ծրագրում 68,20 միավորով զբաղեցրել հինգերորդ տեղը[7], ազատ ծրագրում 132,87 միավորով զբաղեցրել է յոթերորդ տեղը, արդյունքում՝ ընդհանուր 201,07 միավորով վեցերորդ տեղը[8]։ Նույն թվականի փետրվարի 21-ին Մեծ Նովգորոդում տեղի ունեցած Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում նա ընդհանուր 205,22 միավորով գրավել է երրորդ տեղը[9]։ Չորս օր անց՝ փետրվարի 25-ին Մոսկվայի առաջնությունում նա ընդհանուր 199,89 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը[10]։

2020 թվականի հոկտեմբերին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի պատանիների գավաթի խաղարկության երրորդ փուլում Ադելիա Պետրոսյանը հաղթող է ճանաչվել[11]։

Հաջորդ տարվա փետրվարի սկզբին Ադելիան ելույթ է ունեցել Կրասնոյարսկում տեղի ունեցած Ռուսաստանի պատանիների առաջնությունում, որտեղ ընդհանուր 211,87 միավորով նվաճել է արծաթե մեդալ՝ իրենից առաջ թողնելով միայն իր հասակակից Սոֆյա Ակատևային[12]։ Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության տակ և խոսել իր հայկական արմատների մասին[13][14]։ Նույն թվականի մարտի սկզբին նա ելույթ է ունեցել Ռուսաստանի գավաթի եզրափակիչում, որտեղ ընդհանուր 204,22 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը[15]։

2021—2022 մրցաշրջանում Ադելիան պատանիների (Գրան Պրի) և մեծահասակների ազգային (Ռուսաստանի գավաթ) միջազգային մրցումների ուղեգիր է ձեռք բերել։ Սեպտեմբերին Սլովակիայի Կոշիցե քաղաքում տեղի ունեցած պատանիների Գրան պրիի երրորդ փուլում կարճ ծրագրում 69,30 միավորով զբաղեցրեց միջանկյալ երրորդ տեղը[16][17]։ Սեպտեմբերի վերջին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի ունեցած պատանիների Գրան պրիի հինգերորդ փուլում կարճ ծրագրում նա 70,86 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։ Ադելիան քառացատկ ծրագրում մրցավարներից ստացել է 210,57 միավոր[18][19][20][21][22]։

2021 թվականի նոյեմբերին Ադելիան մասնակցել է Պերմում կայացած Ռուսաստանի գավաթի հինգերորդ փուլին, որտեղ զիջել է Սոֆյա Մուրավյովային և 213,26 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը[23]։ Այդ մրցույթում աշխարհում առաջին անգամ կատարվել է կանանց գեղասահքի քառակի ռիտբերգեր ցատկ․ Ադելիան մեկ ռիտբերգեր է կատարել կասկադում՝ կրկնակի տուլուպով ու չորս շրջադարձով։ Մրցավարները նշել են, որ ռիտբերգերը մեկ քառորդով պակաս էր[24][25]։

2021 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում 73,29 միավորով նա զբաղեցրել է վեցերորդ տեղը[26], իսկ ընդհանուր միավորներով՝ չորրորդ տեղը։ Այդ մրցույթում գեղասահորդուհին երկու անգամ չորս պտուտավոր ցատկ է կատարել, որը մինչ այդ չէր հաջողվել անել ոչ մի գեղասահորդի, այդ թվում նաև տղամարդկանց[27][28]։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարեր[29] 19/20 20/21 21/22
Ազգային մրցաշարերի անհատական նվաճումներ
Գեղասահքի Եուսաստանի առաջնություն40
Ռուսաստանի պատանիների գեղասահքի առաջնություն62
Մոսկվայի պատանիների առաջնություն2[30]
Ռուսաստանի գավաթի եզրափակիչ3 պատանիների շրջանում3 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի առաջին փուլ5 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլ3 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի երրորդ փուլ1 պատանիների շրջանում
Ռուսաստանի գավաթի չորրորդ փուլ4 պատանիների շրջանում2
Պատանիների միջազգային մրցաշար
Պատանիների Գրան-պրի ՍլովակիաC
Պատանիների Գրան-պրի Սլովակիա3
Պատանիների Գրան-պրի Սլովակիա1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Adeliia Petrosian Biography
  2. ↑ «В Перми фигуристка Аделия Петросян впервые в истории женского катания прыгнула четверной риттбергер». «Новый компаньон» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. ↑ «Фигуристка Аделия Петросян впервые в истории исполнила четверной риттбергер». ТАСС. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. ↑ «ISU World Standings 2021/2022 — Women» (անգլերեն). Международный союз конькобежцев. 2021 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. ↑ «Кубок России - Ростелеком 2019-2020 гг., 1-й этап — Юниopки, КMC — Result» (ռուսերեն). ФФККР. 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. ↑ «Кубок России - Ростелеком 2019-2020 гг., 2-й этап — Юниopки, КMC — Result» (ռուսերեն). ФФККР. 2019 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. ↑ «Валиева выиграла короткую программу на первенстве России, Усачева – 2-я, Хромых – 6-я» (ռուսերեն). Sports.ru. 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. ↑ «Валиева выиграла первенство России среди юниоров, Акатьева – 2-я, Усачева – 3-я» (ռուսերեն). Sports.ru. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. ↑ «Самоделкина победила в финале Кубка России, Акатьева – 2-я, Петросян – 3-я» (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 21. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. ↑ «Акатьева выиграла первенство Москвы, Петросян – 2-я, Жилина – 7-яSports.ru» (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. ↑ «Аделия Петросян выиграла этап Кубка России в Сочи, Елизавета Берестовская – серебряный призер, Валерия Овчинникова – бронзовый» (ռուսերեն). ФФККР. 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. ↑ «Время сюрпризов: итоги юниорского первенства России по фигурному катанию». РИА Новости Спорт (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  13. ↑ Ադելիա Պետրոսյան. Ինձ համար շատ կարևոր է իմ ելույթով զորակցել հայ ժողովրդին
  14. ↑ LLC, Helix Consulting. «Ադելիա Պետրոսյան. Ուզում էի Արցախում պատերազմից հետո իմ ելույթով քաջալերել Հայաստանին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. ↑ «Ученица Тутберидзе Акатьева победила в Финале Кубка России среди юниорок». РИА Новости Спорт (ռուսերեն). 2021 թ․ մարտի 2. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  16. ↑ «Россиянки не оставили шансов соперницам на юниорском «Гран-при» в Кошице. Победила ученица Плющенко Жилина с тремя квадами» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2021 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. ↑ «Аделия Петросян. Произвольная программа. Девушки. Кошице. Гран-при по фигурному катанию среди юниоров 2021/22» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: Text "Первый канал" ignored (օգնություն)
  18. ↑ «Гран-при среди юниоров. Петросян выиграла короткую программу, Ким – 2-я, Торнгрен – 3-я, Самоделкина – 4-я» (ռուսերեն). Sports.ru. 2021 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  19. ↑ «Аделия Петросян с ошибкой исполнила четверной тулуп в произвольной программе на этапе юниорского Гран-при в Любляне» (ռուսերեն). Sports.ru. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  20. ↑ «Аделия Петросян. Произвольная программа. Девушки. Любляна. Гран-при по фигурному катанию среди юниоров 2021/22» (ռուսերեն). Первый канал. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  21. ↑ «Фигуристка Аделия Петросян победила на этапе юниорского Гран-при в Любляне» (ռուսերեն). РИА Новости Спорт. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  22. ↑ ««Омикрон» сорвал триумф российских фигуристов: японцы отменили финал Гран-при» (ռուսերեն). Газета.ru. 2021 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  23. ↑ «Муравьёва выиграла этап кубка России в Перми. Петросян стала второй, Самодурова — третьей» (ռուսերեն). Чемпионат.com. 2021 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  24. ↑ «14-ամյա Ադելիա Պետրոսյանը աշխարհում առաջին գեղասահորդուհին է, որը կատարել է քառակի ռիթբերգեր հնարքը».
  25. ↑ Ученица Тутберидзе первой в истории сделала четверной риттбергер на турнире
  26. ↑ Чемпионат России по фигурному катанию 2021/22, женщины, короткая программа, прямая трансляция, 24 декабря 2021 - Фигурное катание - Sports.ru
  27. ↑ «Ադելիա Պետրոսյանը առաջինն է աշխարհում, ով գեղասահքում կատարել է 2 չորս պտույտի ցատկ...». A1Plus. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  28. ↑ Аделия Петросян чисто откатала произвольную программу с двумя четверными риттбергерами - Фигурное катание - Sports.ru
  29. ↑ «Competition Results - Adeliia PETROSIAN (RUS)» (անգլերեն). ISU Results. 2021 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  30. ↑ «Первенство г. Москвы среди юношей и девушек, старший возраст — Итоговый протокол соревнований» (PDF) (ռուսերեն). Федерация фигурного катания Москвы. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելիա Պետրոսյան» հոդվածին։