Ադանայի դաշտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադանայի դաշտավայր, Ալեզին, դաշտավայր Կիլիկիայում, Ադանա քաղաքի շրջակայքում, Ասլաթա և Ամանոս գետերի միջև։ Արգավանդ է ողոգվում է Սառոս և Պիռամոս գետերով։ Գլխավոր մշակույթները՝ ցորեն, բամբակ, վարսակ, բրինձ։ Հիշատակված է Հոմերոսի «Իլիականում»։ Այստեղ 1375 թվականին տեղի է ունեցել ճակատամարտ Կիլիկիայի հայկական զորքերի և Եգիպտոսի մամլուքների միջև[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 30 — 992 էջ։