Ադամ Քշոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամ Քշոթ
380 fin 800m kszcot (33308166746).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝middle-distance runner, թեթևատլետ և runner
Երկիր՝Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Opoczno, Լոձի վոևոդություն, Լեհաստան

Ադամ Քշոթ (լեհ.՝ Adam Kszczot, սեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1], Opoczno, Լոձի վոևոդություն, Լեհաստան), միջին մրցատարածության լեհ վազորդ, 2014 և 2016 թվականների Եվրոպայի չեմպիոն և 2011, 2013, 2017 թվականներին Եվրոպայի չեմպիոն 800 մետր փակ մրցատարածությունում, աշխարհի առաջնությունների մեդալակիր։ 2012 թվականի և 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից[2]։

Մարզական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ադամ Քշոթն արժանացել է բրոնզե մեդալի Եվրոպայի թեթև ատլետիկայի պատանեկան 800 մետր մրցատարածության վազքի առաջնությունում։ Երիտասարդական կատեգորիա տեղափոխվելուց հետո ճանաչվել է կրկնակի հաղթող մինչև 23 տարեկան սպորտսմենների մայրցամաքային մրցույթում (2009, 2011)։

Չափահասների կատեգորիայում առաջին հաջողությունը ձեռք է բերել 2010 թվականին, երբ Թեթև աթլետիկայի աշխարհի և եվրոպայի փակ առաջնության և Եվրոպայի ամառային բացօթյա խաղերում եզրագծին հասել է երրորդը։

2011 թվականին հաղթել է Եվրոպայի թեթև աթլետիկայի փակ առաջնության խաղերում և Աշխարհի եզրափակիչ խաղի ֆինալում գրավել է վեցերորդ տեղը։

Լոնդոնում կայացած 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի 800 մետր վազքուղու ժամանակ հասել է կիսաեզրափակիչ փուլ[2]։

Ադամ Քշոթ։ Եվրոպայի թեթև ատլետիկա 2013

Պահպանել է իր տիտղոսը 2013 թվականի Եվրոպայի ձմեռային խաղերի ժամանակ։ Մասնակցել է նաև Մոսկվայում ընթացող աշխարհի խաղերին, բայց չի անցնել 800 մետր վազքուղու եզրափակիչ փուլ։

2014 թվականին՝ թեթև ատլետիկայի Եվրոպայի առաջնության ժամանակ հաղթել է՝ 800 մետրը վազելով 1.44,15 վայրկյանում։ Բրյուսելում կայացած 2014 թվականի Ադամանդե լիգայի վերջին փուլում, Ադամ Քշոթը հաստատել է իր անձնական և ազգային նոր ռեկորդը՝ 2.15,72 վայրկյանում վազելով 1000 մետր մրցատարածությունը[3]։

2015 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում 0,24 վայրկյանի տարբերությամբ զիջել է աշխարհի ռեկորդակիր Դեյվիդ Ռուդիշին և նվաճել արծաթե մեդալ։

Երկրորդ անգամ չեմպիոն հռչակվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ՝ եզրափակչում ցույց տալով 1.45,18 վայրկյան արդյունք։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում Ամառային օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլում գրավել է երրորդ տեղը՝ չկարողանալով հասնել վճռորոշ մրցավազքին։ Թեև նրա ցուցաբերած արդյունքը՝ 1.44,70, լավագույնն է եղել դուրս մնացած մասնակիցների ցուցանիշներից։

2017 թվականի ձմռանը՝ իր գործունեության ընթացքում երրորդ անգամ, դարձել է Եվրոպայի փակ առաջնության հաղթող[4]։ 2017 թվականին՝ աշխարհի խաղերի եզրափակիչ փուլում, Ադամ Քշոթը զիջել է միայն ֆրանսիացի Պիեռ-Ամբրուազ Բոսսին՝ երկրորդ անգամ նվաճելով արծաթե մեդալ[5]։

2018 թվականի մարտի երեքին Քշոթը 800 մետր վազքուղում վաստակել է աշխարհի փակ առաջնությունում իր առաջին աշխարհի չեմպիոնի կոչումը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics — 1912.
  2. 2,0 2,1 «Biografie • Polski Komitet Olimpijski»։ www.olimpijski.pl (լեհերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-15-ին։ Վերցված է 2020-07-21 
  3. S.A Telewizja Polska (2014-08-15)։ «ME: Kszczot mistrzem! Kuciapski srebrny!»։ sport.tvp.pl (լեհերեն)։ Վերցված է 2020-07-21 
  4. https://en.wikipedia.org/wiki/2017_World_Championships_in_Athletics_%E2%80%93_Men%27s_800_metres
  5. «800 Metres Men - Final»։ Վերցված է օգոստոսի 8, 2017 
  6. Media Wirtualna Polska (2018-03-03)։ «Halowe MŚ: Adam Kszczot doczekał się złota. Polak mistrzem na 800 m! - WP SportoweFakty»։ sportowefakty.wp.pl (լեհերեն)։ Վերցված է 2020-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]