Ադամ Ռոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Ռոուզ
Adam Rose
Ադամ Ռոուզն իր «կոկոնների» հետ
Ռինգային անուն(ներ)Ադամ Ռոուզ
Դամեոն Դյուկ
Լեո Քրյուգեր
Ռեյ Բորն
Ռեյ Լեպան
Փրեսլի Ջեքսոն
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ100 կգ
Իրական հասակ185 սմ
Ծննդյան թվականհուլիսի 20, 1979 (44 տարեկան)
ԾննդավայրՀարավաֆրիկյան Հանրապետություն Յոհանեսբուրգ, ՀԱՀ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄարզիչFCW անձնակազմ
Փոլ Լլոյդ ավագ
Դեբյուտ1995

Ռեյ Լեպան (անգլ.՝ Ray Leppan, հուլիսի 20, 1979(1979-07-20), Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ Ադամ Ռոուզ (Adam Rose) ռինգային անվամբ։

Ավելի վաղ ելույթներ է ունեցել Լեո Քրյուգեր ռինգային կերպարով՝ երկու անգամ նվաճելով FCW Ֆլորիդայի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական նորամուտը ռեստլինգում նշել է 16 տարեկանում՝ համագործակցելով հարավաֆրիկացի պրոմոութեր Փոլ Լլոյդ ավագի և վերջինիս որդու՝ Փոլ Լլոյդ կրտսերի հետ՝ ձևավորելով «Pure Juice» անվամբ թիմ։ Ելույթներ է ունեցել նաև «World Wrestling Professionals» (WWP) կազմակերպությունում՝ Դամեոն Դյուկ ռինգային անվամբ։ «WWP»-ում հանդես գալու տարիներին մեկ անգամ նվաճել է WWP աշխարհի ծանրքաշային չեմպիոնի տիտղոսը։

Ռեստլինգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավարտող հնարքներ
    • Որպես Ադամ Ռոուզ
      • Փարթի ֆաուլ
      • Պատառ
    • Որպես Լեո Քրյուգեր
      • GC3
      • Քրյուգերի ավարտ
      • Քնացնող բռնվածք
      • Պատառ
    • Որպես Գերցգոր Դեյմոն
      • Դեյմոն դագեր
      • Դեյմոն դիվայս
  • Այցեքարտային հնարքներ
      • Մեջքկոտրուկ
      • Հետնային կրկնկահարված
      • չու չու
      • ճայթյունային սուպլեքս
      • Քլոզլայն երրորդ լարից
      • Նետվող քրոսբադի
      • Տորնադո ԴԴՏ
  • Մականուններ
    • «Հարավաֆրիկյան սուպեր բարետես»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]