Ադամն ամուսնանում է Եվայի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամն ամուսնանում է Եվայի հետ
ռուս.՝ Адам женится на Еве
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և կինոկատակերգություն
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Տիտով
Սցենարի հեղինակՎիկտոր Տիտով
ԴերակատարներԵլենա Ցիպլակովա, Ալեքսանդր Սոլովյով և Զինովի Գերդտ
ՕպերատորԳեորգի Ռերբերգ
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն130 րոպե

«Ադամն ամուսնանում է Եվայի հետ» (ռուս.՝ «Адам женится на Еве»), ռեժիսոր Վիկտոր Տիտովի խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմը, կատակերգական դրամա՝ նկարահանված գերմանացի դրամատուրգ Ռուդի Շտրալի համանուն պիեսի հիման վրա (Մանուիլ Սեմյոնովի թարգմանություն)։ Հեռուստատեսային պրեմիերան կայացել է 1981 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում դատարանի շենքում։ Ամուսնանալու եկած երիտասարդները՝ Ադամն ու Եվան, մեղադրյալ են դառնում մտացածին նիստի ժամանակ, որի նպատակն է որոշում կայացնել, թե արդյոք նրանք կարող են ամուսին և կին լինել։ Որպես վկա ներկայացել են Եվայի ընկերուհին և Եվայի նախկին ընկերը։ Խճճված իրավիճակը պարզաբանելու փորձերն ավարտվում են սկանդալով և վկայի ու «ամբաստանյալի» միջև ծեծկռտուքով... Վերջում դատարանը, այնուամենայնիվ, չի կարողանում միասնական եզրակացության հանգել և հայտարարում է, որ ինքն ունակ չէ լուծել այդ հարցը։

Դերեում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Ցիպլակովա – Եվա, մանկաբարձուհի
  • Ալեքսանդր Սոլովյով – Ադամ, ավտոփականագործ, Առաջին լիգայի ֆուտբոլային թիմի ձախ եզրային
  • Զինովի Գերդտ – դատավոր
  • Տատյանա Վասիլևա – դատախազ
  • Ալեքսանդր Կալյագին – փաստաբան
  • Գոտլիբ Ռոնինսոն – քարտուղար
  • Վլադիմիր Մարկով – ատենակալ
  • Նատալյա Գեշել – ատենակալ
  • Օլգա Մաշնայա – Եվայի ընկերուհին
  • Ալեքսանդր Սիրին – Եվայի ընկերը
  • Միխայիլ Լյուբեզնով – տաքսու վարորդ
  • Միքայել Թարիվերդիև – երգերի կատարող

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Տիտով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիկտոր Տիտով
  • Բեմադրող օպերատոր՝ Գեորգի Ռերբերգ
  • Բեմադրող նկարիչ՝ Պյոտր Պրորոկով
  • Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
  • ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Կոնստանտին Կրիմեց

Ֆիլմի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Люблю
  2. Любовь слепа
  3. Не изменяйся, будь самим собой
  4. Пылающую голову рассвет
  5. Сонет о курице
  6. Сонет о яблоке
  7. Увы, мой стих
  8. Я виноват
  9. Мешать соединенью двух сердец

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում օգտագործվել են Ուիլյամ Շեքսպիրի սոնետները Սամուիլ Մարշակի թարգմանությամբ և Կոնստանտին Գալչինսկու բանաստեղծությունները Լեոնիդ Մարտինովի թարգմանությամբ («Քնարական զրույց» (ռուս.՝ «Лирический разговор») և «Եթե ես տասնմեկ գլխարկ ունենայի» (ռուս.՝ «Если бы у меня было одиннадцать шляп»)։ Դերասանուհի Ելենա Ցիպլակովան ֆիլմում նկարահանվել է իր կարած զգեստով։ Դրանով էլ նա ամուսնացել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Почему Елена Цыплакова ушла из актерской профессии?» (ռուսերեն). Комсомольская правда. 7 ноября. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]