Ադամաթզենու հանրապետություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ադամաթզենու հանրապետություն (անգլ.՝ banana republic, իսպ.՝ república bananera), Լատինական Ամերիկայի քաղաքական անկայություն և սահմանափակ գյուղատնտեսական արտադրությունից կախվածություն ունեցող երկրների նշման համար եզր։ Ադամաթզենու հանրապետության հիմնական տարրերն են. ազգային արտադրանքի բաշխման նշանակալի անհավասարություն, հետամնաց ներքնակառույց, կրթություն և տնտեսություն, ուժեղ կախվածություն օտարերկրյա կապիտալից, համեմատաբար բարձր արժեքազրկում, բյուջեի պակասորդ և ազգային արժույթի իջող կուրս։
Նեղ իմաստով եզրը օգտագործվում էր Կենտրոնական Ամերիկայի երկրների վերաբերյալ, որտեղ երկար ժամանակ ամերիկյան մրգային «Չիգիտա» (նախկին «Յունայթեդ Ֆրութ Քամփընին» ընկերությունը (նույն «Յունայթեդ Բրենդսը») ազդում էր և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների տնտեսության և քաղաքականության վրա (մասնավորապես մի քանի ռազմական ներխուժում է կազմակերպել, այդ թվում ներխուժում Գվաթեմալա և մեծաքանակ պետական հեղաշրջումներ։
Ժամանակակից լեզվում ադամաթզենու հանրապետություն եզրը ծախված կառավարությունով, քայքայված տնտեսություն, մեծ արտաքին պարտքով, պաշտոնյաների կաշառակերությունով, ցածր աշխատավարձով և մեծաթիվ ազգաբնակչության աղքատության մեջ ապրող երկրների։
Առաջին անգամ ադամաթզենու հանրապետություն եզրը օգտագործել է Օ. Հենրին 1904 թվականին «Թագավորները և կաղամբը» պատմվածքների ժողովածուում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամաթզենու հանրապետություն» հոդվածին։ |
|