Ագուս
Ագուս իսպ.՝ Agustín García Íñiguez | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 3, 1985[1][2][3][…] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Bonete, Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 4 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ագուստին Գարսիա Ինիգես (առավել հայտնի է Ագուս անունով, իսպ.՝ Agustín García Íñiguez, մայիսի 3, 1985[1][2][3][…], Bonete, Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, խաղում է դանիական «Էսբյերգ» ֆուտբոլային ակումբում որպես կենտրոնական պաշտպան:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագուստին Գարսիա Ինիգեսը հանդիսանում է «Ալբաստե» ֆուտբոլային ակումբի սան: Հանդես է եկել ակումբի երիտասարդական և փոխարինող կազմերում: 2004/2005 մրցաշրջանում Ագուստին Գարսիան Պրիմերայում երիտասարդական թիմի կազմով խաղացել է յոթ խաղ: 2005 թվականի ամռանը Ագուստին Գարսիան տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա» ֆուտբոլային ակումբ[4], որի կազմում անցկացրել է երեք մրցաշրջան՝ Սեգունդայում և Սեգունդա B-ում խաղալով 91 խաղ և խփելով երեք գնդակ: 2007/2008 մրցաշրջանում Ագուստին Գարսիան վարձավճարով խաղացել է «Սելտա» ֆուտբոլային ակումբի կազմում[5]:
2009 թվականին Ագուստին Գարսիան տեղափոխվել է «Կորդովա»[6]: Այս թիմում երկու մրցաշրջանում խաղացել է Սեգունդայում 56 խաղ և խփել երեք գնդակ: 2011 թվականի ամռանը նա տեղափոխվել է մադրիդյան «Ալկորկոն», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր[7]: Այս ակումբում նա եղել է առաջատարներից մեկը և մեկնարկային կազմում մրցաշրջանի ընթացքում խաղացել է 40 խաղ և խփել երեք գնդակ:
2012 թվականի ամռանը Ագուստին Գարսիան չորսամյա պայմանագիր է կնքել թուրքական «Օրդուսպոր» ֆուտբոլային ակումբի հետ, որի կազմում մասնակցել է թուրքական սուպերլիգային: Ակումբը, որը մարզում էր Հեկտոր Կուպերը, մրցաշրջանը հաջող մեկնարկեց և յոթ մրցափուլերից հետո հաշվարկային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[8], սակայն հետագայում տեղի ունեցավ անկում, որը հանգեցրեց սուպերլիգայից թիմի դուրս մնալուն: Մրցաշրջանի ավարտին Ագուստին Գարսիան, ով հանդիսանում էր «Օրդուսպոր» ֆուտբոլային ակումբի հիմնական կենտրոնական պաշտպանը, հեռացավ թիմից:
2013 թվականի հուլիսին Ագուստին Գարսիան ազատ խաղացողի կարգավիճակով եռամյա պայմանագիր է կնքում իսպանական «Մալյորկա» ֆուտբոլային ակումբի հետ[9]: 2015 թվականի ամռանը նա «Մալյորկայի» ղեկավարության հետ պայմանավորվում է ժամանակից շուտ պայմանագիրն ավարտելու մասին և ազատ խաղացողի կարգավիճակով եռամյա պայմանագիր կնքում «Ալբասետե» ֆուտբոլային ակումբի հետ[10]:
2016 թվականի հունվարի 27-ին Ագուստին Գարսիան պայմանագիր է կնքում MLS-ի առաջնության «Հյուսթոն Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ[11]:
2017 թվականի հուլիսի 10-ին Ագուստին Գարսիան ազատ խաղացողի կարգավիճակով պայմանագիր է կնքում դանիական «Էսբյերգ» ֆուտբոլային ակումբի հետ, որը հանդես է գալիս Դանիայի բարձրագույն խմբի առաջնությունում: Պայմանագիրը նախատեսված է երկու տարի ժամանակահատվածի համար[12]:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագուստին Գարսիան մեկ խաղ է անցկացրել Իսպանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում, որը տեղի է ունեցել 2005 թվականին աշխարհի երիտասարդական թիմերի առաջնության ժամանակ ընդդեմ Հոնդուրասի երիտասարդական հավաքականի: Այդ խաղն ավարտվել է 3:0 հաշվով[13]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://www.uslchampionship.com/agus
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Agus: "El Castilla es un gran salto en mi carrera"» (իսպաներեն)։ AS.com։ 2005-08-07։ Վերցված է 2015-11-19
- ↑ «Javi García, traspasado a Osasuna; Agus, cedido al Celta» (իսպաներեն)։ AS.com։ 2007-08-30։ Վերցված է 2015-11-19
- ↑ «El Real Madrid traspasa al central 'Agus' al Córdoba» (իսպաներեն)։ AS.com։ 2009-08-29։ Վերցված է 2015-11-19
- ↑ «Agus refuerza la defensa del Alcorcón» (իսպաներեն)։ Marca։ 2011-08-07։ Վերցված է 2015-11-19
- ↑ Rubio, Quique. (2012-10-11)։ «Agus y Barral: pasión turca en el Orduspor» (իսպաներեն)։ AS.com։ Վերցված է 2015-11-19
- ↑ «El Mallorca anuncia el fichaje de Agus» (իսպաներեն)։ Marca։ 2013-07-10։ Վերցված է 2015-11-19
- ↑ «Agus rescinde contrato con el Mallorca y regresa al Albacete» (իսպաներեն)։ Marca։ 2015-08-31։ Վերցված է 2015-11-19
- ↑ «Houston Dynamo Sign Spaniards David Rocha and Agus» (անգլերեն)։ Our Sports Central։ 27 January, 2016։ Վերցված է 2016-07-16
- ↑ Hoffskov, Ole. (2017-07-10)։ «Tidligere Real Madrid-talent skifter til Esbjerg» (dk)։ Tipsbladet.dk։ Վերցված է 2017-08-06
- ↑ «FIFA Tournaments - Players & Coaches - AGUS» (անգլերեն)։ FIFA.com։ Վերցված է 2015-11-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ագուս պրոֆիլը BDFutbol կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль сайте Voeboalzone.nl Կաղապար:Nl icon
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Էսբյերգի ֆուտբոլիստներ
- Հյուսթոն Դինամոյի ֆուտբոլիստներ
- Օրդուսպորի ֆուտբոլիստներ
- Կորդովայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Սելտայի ֆուտբոլիստներ
- Ալբասետեի ֆուտբոլիստներ
- Ալկորկոնի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ