Ագոլի Ագբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ագոլի Ագբո
Agoli-Agbo
Դագոմեայի 12-րդ Թագավոր
Ստանձնեց պաշտոնը՝1894
Լքեց պաշտոնը՝1900
Նախորդող՝Բեհանզին
Հաջորդող՝պաշտոնը վերացել է
Ծննդյան օր՝ 1850[1]
Վախճանի օր՝1950[1]
Դինաստիա՝Աբոմեյ
Հայր՝Գլելե

Ագոլի Ագբո (ֆր.՝ Agoli-Agbo, 1850[1] - 1950[1]), Դագոմեայի վերջին թագավոր (1894 - 1900

Լինելով Բեհանզին թագավորի կրտսեր եղբայրը Ագոլի Ագբոն թագավոր ընտրվեց նրա պարտությունից հետո Երկրորդ ֆրանսա-դագոմեյական պատերազմում։ Մինչ այդ նա դագոմեական բանակի գլխավոր շտաբի պետն էր։

Ագոլի Ագբոյի իրավունքները շատ փոքր էին։ Նրա օրոք կար ֆրանսիական փոխարքա, որն էլ վերահսկում էր նրա բոլոր քայլերը։ 1900 թ. փետրվարի 12-ին Ֆրանսիան Դագոմեան միացրեց իր գաղութային տիրույթներին, և Ագոլի Ագբոն գահընկեց լինելով, աքսորվեց Գաբոն։ Միայն 1910 թ. նախկին թագավորին թույլատրվեց վերադառնալ հայրենիք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Record #305985494 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joseph Adrien Djivo, Le protectorat d’Abomey : Ago-Lí-Agbó, 1894—1900 (la fin de la monarchie du Danxome), Université nationale du Bénin, Département d’histoire et d’archéologie, Abomey-Calavi, R.P.B., 1985, 122 p.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]