Աբոմեյ
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 142 կմ² | |
ԲԾՄ | 221 մետր | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||

Աբոմեյ (ֆր.՝ Abomey, Ֆոն լեզվով թարգմանաբար նշանակում է «պատերի ներսում»)[1][2], քաղաք Բենինում, Բենինի հարավում գտնվող Զու դեպարտամենտի վարչական կենտրոնը։
Աբոմեյում են գտնվում Աբոմեյի թագավորական պալատները՝ տնակներ, որտեղ 1600-1900 թվականներին բնակվել են Դահոմեայի թագավորները։ 1985 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարի կեսերին, 1625—1894 թվականներին եղել է Դահոմեայի մայրաքաղաքը[4]։ Իսկ 1892 թվականին այն ոչնչացվել է և այրվել ֆրանսիացիների կողմից, այնուհետև վերակառուցվել։
Աբոմեյը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում՝ ծովի մակարդակից 221 մ բարձրության վրա[5]։
2012 թվականի հաշվարկով բնակչությունը կազմել է 90.195 մարդ[6], իսկ 2002 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 77997 մարդ[6][7]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում պահպանվել են Աբոմեյի թագավորական պալատական համալիրից որոշ հատվածներ, որն իրենից ներկայացնում է պատմական հուշարձան և ներառում է 12 պալատներ՝ տոնակատարությունների համար նախատեսված դահլիճներով, դամբարաններով, սրբավայրերով։ 1985 թվականին համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ ցուցակում[8]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է գետնանուշի, արմավի յուղի, բամբակի, ծխախոտի առևտրով։ Տրանսպորտային միջոցներն են երկաթուղային կայարան Կոտոնու-Պարակու երկաթգիծը, օդանավակայան։ Արհեստները ներառում են զարդեր և կավագործություն, պղնձի դրոշմավորում, փորագրություն։ Սննդի արդյունաբերության ձեռնարկություններն են գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Բնակչություն[9] |
---|---|
1860-ական | 24 000 |
1979 | 38 412 |
1992 | 65 725 |
2002 | 77 997 |
2008 | 87 344 |
2012 | 90 195 |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
1908 ք. Աբոմեյ.Քահանաները բժշկելով .
-
1908 տ.Աբոմեյի ֆոնի (տիրակալ) ծառաների պարը .
-
1908 տ.Երիտասարդ աղջկա գլխին աստվածության փայտե արձան
-
Անտառ Աբոմեյում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Атлас мира|2010|146—147|Государства Западной Африки. Кабо-Верде
- ↑ Словарь географических названий зарубежных стран։ Մոսկվա: Недра։ 1986
- ↑ Butler, Stuart (2019) Bradt Travel Guide - Benin, pgs. 135-45
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование։ М. Большая Российская энциклопедия, 2005,766 с, ил. карт
- ↑ «Abomey, Benin Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014-02-01
- ↑ 6,0 6,1 «World Gazetteer»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-11-ին
- ↑ «Communes of Benin»։ Statoids։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-02-ին։ Վերցված է January 5, 2010
- ↑ «Королевские дворцы Абомея»։ ЮНЕСКО։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 21.05.2011
- ↑ «Abomey»։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-09-ին։ Վերցված է 2008-12-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- UNESCO assessment of threats to the site, after tornado damage in 1984. (անգլ.)
- Աբոմեյի պատմության թանգարան Archived 2012-06-12 at the Wayback Machine.(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աբոմեյ կատեգորիայում։ |
|