Ագլոնյան բազիլիկ
Ագլոնյան բազիլիկ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, փոքր բազիլիկ և international shrine? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Aglona? |
Հասցե | Ciriša iela 8[1] |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of Rēzekne-Aglona? |
Մասն է | Q43739023? |
Ժառանգության կարգավիճակ | Լետոնիայի ազգային ճարտարապետական հուշարձան[1] |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված | 1768[1] |
25 մետր | |
Երկարություն | 35 մետր |
Լայնություն | 25 մետր |
Բարձրություն | 60 մետր |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
aglonasbazilika.lv |
Ագլոնյան բազիլիկ (լատիշ․՝ Aglonas bazilika), կաթոլիկական եկեղեցին Լատվիայում։ Գտնվում է Ագլոնա գյուղում, որ տեղակայված է երկրի արևելյան մասում՝ Դաուգավպիլս և Ռեզեկնե քաղաքների միջև (հեռավորությունը Դաուգավպիլսից կազմում է 52 կմ, Ռեզեկնեից՝ 53 կմ, Ռիգայից՝ 250 կմ)։ Ուխտագնացության կենտրոն է։ Լատվիայի միակ տաճարն է, որ ունի փոքր բազիլիկի կարգավիճակ։
Ներկայիս եկեղեցու շինարարությունն սկսվել է 1768 թվականին և ավարտվել 1780 թվականին[2]։ Այն կառուցվել է իտալական բարոկկոյի ոճով, նվիրված է Աստվածամոր վերափոխմանը և օծվել է 1800 թվականին եպիսկոպոս Ջ․ Բենիսլավսկու կողմից[3]։ Եկեղեցին եղել է Ռիգայի եպիսկոպոսի նստավայրը 1920-1924 թվականներին[4], որից հետո տեղափոխվել է Ռիգա։
1993 թվականի սեպտեմբերի 9-ին Ագլոնա է այցելել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը և նորաբաց հրապարակում մատուցել հայրապետական պատարագ, որին ներկա է եղել մոտ 380000 ուխտավոր։
Ագլոնայի բազիլիկի ամենակարևոր տոնն օգոստոսի 15-ին նշվող Աստվածամոր վերափոխման օրն է, որին մասնակցելու համար ամեն տարի այնտեղ է գնում ավելի քան 150000 ուխտավոր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1699 թվականին կալվածատերեր Իևա և Դաձիբորգա Շոստովիցկիների հրավերով այստեղ են եկել Վիլնյուսի դոմինիկյան միաբանության վանականները, որոնք կառուցել են առաջին փայտե եկեղեցին Ցիրիշու և Էգլես լճերի միջև ընկած գեղատեսիլ վայրում։ 1768-1789 թվականներին հին եկեղեցու փոխարեն կառուցվել է բարոկկո ոճի աղյուսե եկեղեցի իր հարակից վանական կառույցի հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է ի պատիվ Տիրամոր վերափոխման, և հիմնական զոհասեղանի վերևում գտնվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի նկարը, որ ստեղծվել է անհայտ նկարչի կողմից XVII դարում։
1863 թվականի ապստամբությունից հետո ռուսական իշխանությունները արգելել են նոր անդամներ ընդունել կաթոլիական միաբանություն։ XIX դարի վերջին Ագլոնայում մահացել է դոմինիկյան միաբանության վերջին ներկայացուցիչը, և տաճարը սկսել են ղեկավարել եպիսկոպոսական վանականները։ 1920 թվականին Ագլոնայում ձեռնադրվել է առաջին լատվիացի եպիսկոպոսը՝ Անտոնի Սպրինգովիչը, որն Ագլոնան դարձրել է Ռիգայի եպիսկոպոսության վերածննդի կենտրոնը
1944 թվականի հուլիսին, երբ ռազմաճակատի գիծը մոտեցել է Ագլոնային, քահանան սրբապատկերը թաքցրել է ցախանոցում, և հետագայում այն վերադարձվել է եկեղեցի։
1980 թվականին, երբ նշվել է Ագլոնայի եկեղեցու հիմնադրման 200-ամյակը, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը նրան շնորհել է «basilica minoris» («փոքր բազիլիկ») կարգավիճակ։
1992-93 թվականներին դեկան Անդրեյս Ագլոնիետիսի ղեկավարությամբ իրականացվել է բազիլիկի և հարակից տարածքի վերակառուցում։
Բազիլիկի երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականի հունվարին դեկան Անդրեյս Անգլոնիետիսի նախաձեռնությամբ և բազիլիկի երգեհոնահարուհի Իևա Լազդանեի ղեկավարության ներքո ստեղծվել է «Magnificat» երգչախումբը։ Երգչախումբն ունի ավելի քան 40 մասնակիցներ՝ երաժիշտներ, երգեհոնահարներ, ուսուցիչներ, բժիշկներ Արևելյան Լատվիայի ամբողջ տարածքից։
Երգչախմբի երգացանկում կան ավելի քան 200 աշխատանքներ՝ կանտատաներ, պատարագներ, հոգևոր երգեր, սաղմոսներ, ինչպես նաև աշխարհիկ երաժշտություն։ Երգչախումբը մասնակցել է Հռոմի պապի հետ հանդիպմանը։ Նրանք նաև երգում են եկեղեցական կարևորագույն տոների ժամանակ։
1993 թվականի վերջին և 1994 թվականի սկզբին «Magnificat» երգչախումբը ելույթ է ունեցել Մյունխենում՝ Թեզե շարժման հանդիպման ժամանակ։ 1996 թվականի Զատկի ժամանակ երգչախումբը այցելել է Եվրոպայի սուրբ վայրեր՝ Զակոպանե (Լեհաստան), Ալտետինգե (Գերմանիա), Լազալետ, Լուրդ (Ֆրանսիա), Տորեսիոդանո, Մոնսերրատ (Իսպանիա)։
Բազիլիկին կից գործում է մանկական երգչախմբային դպրոց, որտեղ սովորում են 38 ապագա եկեղեցական երգիչներ ու երգեհոնահարներ։ Երգչախմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը եկեղեցու երգեհոնահարուհի Իվա Լազդանեն է։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդի համաձայն՝ Անգլոնայում է թաղվել Լիտվայի թագավոր Մինդովգը, որի հուշարձանը որոշվել է տեղադրել բազիլիկի տարածքում։ Քանդակագործ Վիդմանտաս Գիլիկիսի ստեղծած հուշարձանը բացվել է 2015 թվականի սեպտեմբերի 20-ին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Latvijas Vēstnesis (լատիշ.) — Latvijas Vēstnesis, 1993.
- ↑ «Aglona and Aglona Basilica»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 2018-07-14
- ↑ Jānis Broks (2002), Katolicisms Latvijā 800 Gados: 1186-1986, Vēsturisks Atskats, p. 222, 9984-619-40-0
- ↑ Jānis Svilāns and Alberts Budže (2008), Latvijas Romas katoļu priesteri I, p. 254, 978-9984-29-152-9
- ↑ В Латгалии установили памятник литовскому королю
Գրականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кацярына Віктарава «Пілігрымка ў Аглону» // Ave Maria. — Мінск: 2009. — № 7-8 (172—173). (բելառուս.)