Ագդերե (Օրդուբադի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ագդերե
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ժամային գոտիUTC+4
Ագդերե (Օրդուբադի շրջան) (Ադրբեջան)##
Ագդերե (Օրդուբադի շրջան) (Ադրբեջան)

Ագդերե (ադրբ.՝ Ağdərə), գյուղական բնակավայր Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Հիմնադրվել է 1950 թվականին[1][2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավահայաց լանջերին, Արաքս գետի վտակ Գիլանչայի ափին, Օրդուբադ շրջկենտրոնից 26 կմ հյուսիս-արևմուտք, Օրդուբադ-Նուրգուտ մայրուղուն մոտ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի դրությամբ Ագդերեում ապրում էր 56 մարդ, գործում էր հանքարդյունաբերության և վերամշակման գործարանը[2]։

Ներկայումս այն չունի մշտական բնակչություն, բայց գյուղում է գտնվում Բատաբատի աստղադիտարանի աստղաֆիզիկական դիտարկման կայանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Азербайджанская национальная энциклопедия. — Баку, 2009. — Т. 1. — С. 189.
  2. 2,0 2,1 Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Баку: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1976. — Т. 1. — С. 108.