Աբրոլյոս ծովային ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Կարավելաս և Ալկոբասա |
| Աշխարհագրական տեղադրաում | Abrolhos Archipelago? |
| Հիմնվել է | 1983 |
| Մակերես | 87 954 հեկտար |
| Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
| 17°56′13″S 38°56′47″W / 17.9369°S 38.9465°W | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Բրազիլիա" does not exist. | |
Աբրոլյոս ծովային ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Marinho dos Abrolhos), ազգային պարկ, որը հիմնադրվել է 1983 թվականին։ Ընդգրկում է Աբրոլհոս կղզեխմբի մեծ մասը Բահիա նահանգում, Բրազիլիա։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը ստեղծվել է 1983 թվականի ապրիլի 6-ին։ Ընդգրկում է շուրջ 91300 հա տարածք[1]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[2]։ Տեղակայված է Բրազիլիայի հյուսիս-արևելքում՝ Բահիայի հարավային ափին[3]։ Կղզիները ծագումով հրաբխային են։
Աբրոլհոս կղզեխմբում կան հինգ կղզիներ, սակայն նրանցից միայն մեկը՝ Սիրիբան, բաց է այցելուների համար։ Այս կղզու շուրջ անցկացված է 1600 մետր երկարությամբ արահետ։ Իլյա Սանտա Բարբարան գտնվում է պարկի սահմաններից դուրս[3]։ Այն գտնվում է նավատորմի իրավասության ներքո, որի փարոսը տեղակայված է այնտեղ[1]։ Մյուս կղզիներն են՝ Իլյա Գուարիտան, Իլյա Ռեդոնդան ու Իլյա Սուեստեն[3]։ Պարկը ներառում է նաև Պարկել դոս Աբրոլհոսը, որտեղ կարելի է տեսնել տարածաշրջանին բնորոշ կորալային գոյացություններ և Տիմբեբաս խութը՝ Ալկոբասա քաղաքի դիմաց[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրերը մաքուր են, ինչպես նաև առկա է ստորջրյա բուսական և կենդանական աշխարհի մեծ բազմազանություն, այդ թվում՝ ծաղկող կորալային գոյացություններ։ Կղզու բուսականությունը աղքատ է, կան փոքր բույսեր, ինչպիսիք են խոտերը և խոտաբույսերը։ Ծովային թռչուններից են սպիտակ խլահավը, ծովածիծառը, ճղլակը, ճայը, փայտփորիկը։ Չարլզ Դարվինը 1830 թվականին այցելել է կղզեխումբ և տպավորվել՝ տեսնելով թռչունների, մողեսների և սարդերի տեսակների բազմազանությունը[1]։
Իլյա Գուարիտա և Իլյա Սուեստե կղզիները ապաստարան են շատ ծովային թռչունների համար։ Ճղլակը իր բույնը հյուսում է Իլյա Ռեդոնդայի զառիթափում։ Պարկում թույլատրվում է դայվինգ խութերի մոտ, իսկ սապատավոր կետին կարելի է տեսնել նավակներից[3]։ 2003 թվականից ի վեր պարկը եղել է Ատլանտյան անտառ կենսաբազմազանության արգելոցի առաջապահ ուղեկալը։ 2010 թվականին այն ճանաչվել է որպես՝ Ռամսարի ջրաճահճային տարածք[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 «Parque Nacional Marinho dos Abrolhos – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Lamas, Crepaldi & Mesquita 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-03-29-ին. Վերցված է 2019-05-06-ին.
- 1 2 3 4 Parque Nacional Marinho dos Abrolhos – Abrolhos.net
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-03-29-ին, Վերցված է 2016-10-22-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Parque Nacional Marinho dos Abrolhos», Abrolhos.net (Portuguese), Վերցված է 2016-04-30-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parque Nacional Marinho dos Abrolhos (Portuguese), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին, Վերցված է 2016-04-30-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրոլյոս ծովային ազգային պարկ» հոդվածին։ |