Աբրոլհոս ծովային ազգային պարկ
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կարավելաս և Իտամարաժու |
Աշխարհագրական տեղադրաում | Abrolhos Archipelago? |
Հիմնվել է | 1983 |
Մակերես | 87 954 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Աբրոլհոս ծովային ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Marinho dos Abrolhos), ազգային պարկ, որը հիմնադրվել է 1983 թվականին։ Ընդգրկում է Աբրոլհոս արշիպելագի մեծ մասը Բահիա նահանգում, Բրազիլիա։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային պարկը ստեղծվել է 1983 թվականի ապրիլի 6-ին։ Ընդգրկում է շուրջ 91300 հա տարածք[1]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[2]։ Տեղակայված է Բրազիլիայի հյուսիս-արևելքում՝ Բահիայի հարավային ափին[3]։ Կղզիները ծագումով հրաբխային են։
Աբրոլհոս արշիպելագում կան հինգ կղզիներ, սակայն նրանցից միայն մեկը՝ Սիրիբան, բաց է այցելուների համար։ Այս կղզու շուրջ անցկացված է 1600 մետր երկարությամբ արահետ։ Իլյա Սանտա Բարբարան գտնվում է պարկի սահմաններից դուրս[3]։ Այն գտնվում է նավատորմի իրավասության ներքո, որի փարոսը տեղակայված է այնտեղ[1]։ Մյուս կղզիներն են՝ Իլյա Գուարիտան, Իլյա Ռեդոնդան ու Իլյա Սուեստեն[3]։ Պարկը ներառում է նաև Պարկել դոս Աբրոլհոսը, որտեղ կարելի է տեսնել տարածաշրջանին բնորոշ կորալային գոյացություններ և Տիմբեբաս խութը՝ Ալկոբասա քաղաքի դիմաց[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրերը մաքուր են, ինչպես նաև առկա է ստորջրյա բուսական և կենդանական աշխարհի մեծ բազմազանություն, այդ թվում՝ ծաղկող կորալային գոյացություններ։ Կղզու բուսականությունը աղքատ է, կան փոքր բույսեր, ինչպիսիք են խոտերը և խոտաբույսերը։ Ծովային թռչուններից են սպիտակ խլահավը, ծովածիծառը, ճղլակը, ճայը, փայտփորիկը։ Չարլզ Դարվինը 1830 թվականին այցելել է արշիպելագ և տպավորվել՝ տեսնելով թռչունների, մողեսների և սարդերի տեսակների բազմազանությունը[1]։
Իլյա Գուարիտա և Իլյա Սուեստե կղզիները ապաստարան են շատ ծովային թռչունների համար։ Ճղլակը իր բույնը հյուսում է Իլյա Ռեդոնդայի զառիթափում։ Պարկում թույլատրվում է դայվինգ խութերի մոտ, իսկ սապատավոր կետին կարելի է տեսնել նավակներից[3]։ 2003 թվականից ի վեր պարկը եղել է Ատլանտյան անտառ կենսաբազմազանության արգելոցի առաջապահ ուղեկալը։ 2010 թվականին այն ճանաչվել է որպես՝ Ռամսարի ջրաճահճային տարածք[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015) (portuguese), Uma Rede no Corredor, Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, http://www.conservation.org/global/brasil/publicacoes/Documents/Uma%20Rede%20no%20Corredor.pdf, վերցված է 2016-10-22
- «Parque Nacional Marinho dos Abrolhos» (portuguese), Abrolhos.net, http://www.abrolhos.net/abrolhos/parque.htm, վերցված է 2016-04-30
- (portuguese) Parque Nacional Marinho dos Abrolhos, ICMBio, http://www.icmbio.gov.br/portal/o-que-fazemos/visitacao/unidades-abertas-a-visitacao/193-parque-nacional-marinho-dos-abrolhos.html, վերցված է 2016-04-30