Աբրահամ Սևանեցի
Արտաքին տեսք
Աբրահամ Սևանեցի | |
---|---|
Ծնվել է | 15-րդ դար[1] |
Մահացել է | ոչ վաղ քան 1486 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քանդակագործ և փորագրիչ |
Աբրահամ Սևանեցի (15-րդ դար[1] - ոչ վաղ քան 1486), XV դարի հայ փորագրիչ և քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1486 թվականինին ծաղկենկար քանդակազարդել է Սևանի Առաքելոց եկեղեցու հարավային դուռը (ընկուզենու փայտից) շրջանակով։ Դռան ճակատին պատկերված է ծալապատիկ նստած աստվածը, որ հիշեցնում է Բուդդայի արձանները, նրանից ներքև Բարեխոսի, ապա Հոգեգալուստի տեսարաններն են. վերնատան տակ, մեջտեղի կամարում տեղավորված երեք ֆիգուրներով խմբաքանդակը խորհրդանշում է ազգերի խմբակցությունը։ Աշխատանքը կատարված է պատկերագրության և զարդարանքի գեղարվեստական նուրբ զուգորդմամբ, քանդակման բարձր տեխնիկայով և մեզ հասած այդօրինակ լավագույն նմուշներից է։ 1986 թվականի դրությամբ դուռը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում (Երևան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 41)։ |