Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի
ISIS Abu Muslim al-Turkmani.PNG
Ծնվել է1959
ԾննդավայրTal Afar, Նինվեի մարզ, Իրաք
Մահացել էօգոստոսի 18, 2015(2015-08-18)
Մահվան վայրՄոսուլ, Իրաք
ՔաղաքացիությունFlag of Iraq.svg Իրաք
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունզինվոր և ահաբեկիչ

Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի, էթնիկ թուրքոման կամ թուրքմեն: Իսկական անունը՝ ալ-Հիյալի։ Ծառայել է Սադամ Հուսեյնի օրոք իրաքյան բանակի հատուկ նշանակության ընտրազորում՝ Իրաքի Հատուկ Հանրապետական գվարդիայում։ ԱՄՆզորքերի Իրաք ներխուժումից հետո, ալ-Թուրքմանին զորացրվել է բանակից և բանտարկվել Քեմփ-Բուկկայում, որտեղ պահվում էին Սադդամ Հուսեյնի բանակի շատ այլ նախկին սպաներ, որոնք հետագայում դարձան Իրաքի և Լևանտի իսլամական պետության` ԻԼԻՊ-ի գրոհայիններ: Բանտից ազատվելուց հետո, ալ-Թուրքմանին միացել է ԻԼԻՊ-ին և դարձել նրա ղեկավարի` խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը և փոխարքան Իրաքում։ Նա ԻԼԻՊ-ի «ստվերային առաջնորդներից» մեկն է, որը նշանակում և հանում է Իսլամական պետության վիլայեթների մարզպետներին։