Jump to content

Աբհիմանյու Պուրանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբհիմանյու Պուրանիկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 2000(2000-02-11)[1] (24 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
Մասնագիտությունշախմատիստ
 Abhimanyu Puranik Վիքիպահեստում

Աբհիմանյու Պուրանիկ (հինդի՝ अभिमन्यु पुराणिक, փետրվարի 11, 2000(2000-02-11)[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ շախմատիստ, գրոսմայստեր (2017

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 և 2018 թվականներին Աբհիմանյու Պուրանիկը «Isle of Man Open» շախմատի փառատոնի հիմնական մրցաշարում վաստակել է 9-ից 5,5 միավոր[2]: 2019 թվականի հունվարին նա կիսել է 1-4-րդ տեղերը «IIFL Wealth Mumbai Open» միջազգային շախմատային մրցաշարում՝ 9-ից 7 միավորով և զբաղեցրել է երրորդ տեղը թայ-բրեյքում[3]: Այնուհետև 2019 թվականի հուլիսին նա զբաղեցրել է երկրորդ տեղը «Bienne chess Festival» բաց մրցաշարում[4]:

2018 թվականին Աբհիմանյու Պուրանիկը զբաղեցրել է երկրորդ տեղը երիտասարդների շախմատի աշխարհի առաջնությունում[5]: 2021 թվականին Հնդկաստանի հավաքականի կազմում հաղթել է Ասիայի ուսանողների թիմային առաջնությունում[6]:

2021 թվականին Ռիգայում Աբհիմանյու Պուրանիկը հաղթել է «RTU Open» փառատոնի արագ շախմատի մրցաշարում[7]:

2019 թվականի հոկտեմբերին Մեն կղզում Աբհիմանյու Պուրանիկը զբաղեցրել է 105-րդ տեղը ՇՄՖ-ի մեծ շվեյցարական մրցաշարում[8]:

2021 թվականի Բանգլադեշի թիմային առաջնության արծաթե մեդալակիր է «Շահին շախմատի ակումբի» կազմում: Նա նաև դարձել է մրցաշարի լավագույն խաղացողը երկրորդ տախտակի վրա՝ հավաքելով հնարավոր 10-ից 8 միավոր[9]:

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՇՄՖ-ն Աբհիմանյու Պուրանիկին շնորհել է միջազգային վարպետի (IM) կոչում 2015 թվականին և գրոսմայստերի (GM) կոչում 2017 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://ratings.fide.com/apps/235518.pdf
  2. «chess.com Isle of Man International 2018». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «The Week in Chess 1261». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «52nd Biel Chess Festival 2019». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «GM Abhimanyu Puranik bags Silver in World Junior Chess». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Pune: Grandmaster Abhimanyu Puranik Wins Gold Medal». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Puranik wins rapid chess title as Indians dominate in Riga». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «FIDE Chess.com Grand Swiss 2019». Արխիվացված է օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «The Pride of Pune: Abhimanyu Puranik». Արխիվացված է օրիգինալից 2022-02-05-ին. Վերցված է 2022-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբհիմանյու Պուրանիկ» հոդվածին։