Աբխազիայի Հանրապետության ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբխազիայի Հանրապետության ազգային գրադարան
Երկիր Աբխազիա
Տեսակգրադարան
Հիմնվել է1921
ՏեղադրությունՍուխում
ՀասցեСухум
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
Անձնակազմ59 մարդ
Կայքnla.sukhum.ru

Ի. Գ. Պապասկիրի անվան Աբխազիայի Հանրապետության Ազգային գրադարան (աբխ.՝ И. Гь. Папасқьыр ихьӡ зхыу Амилаҭтә Библиотека), խոշորագույն գրադարան Աբխազիայում, որը կրում է Աբխազիայի ժողովրդական գրող Իվան Գեորգիևիչ Պապասկիրի անունը (1981 թվականից)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1921 թվականի մարտի 15-ին Աբխազիայի Հեղկոմի ժողովրդական կրթության բաժնի կողմից, որպես Աբխազիայի կենտրոնական գրադարան։ Նույն տարվա մարտի 29-ին Սուխումի Ազատության փողոցի վրա գտնվող նախկին «հայրապետական տանը» բացվեց ընթերցասրահ։ Գրադարանի գրքային ֆոնդը բաղկացած է մասնավոր գրադարանների նվիրատվություններից։ 1922 թվականին այն վերակազմավորվեց կենտրոնական գրապահոց, որին 1926 թվականին շնորհվեց Քաղաքային կենտրոնական գրադարանի կարգավիճակ, որն էլ սկսեց ղեկավարել Աբխազական ԽՍՀ բոլոր գրադարանները[1]։

1938 թվականին Քաղաքային կենտրոնական գրադարանը ստացավ Աբխազական ԻԽՍՀ Հանրապետական գրադարանի կարգավիճակ[1]։ 1980 թվականին գրադարանը տեղափոխվում է նոր տիպային շենք, իսկ 1981 թվականին նրան շնորհվում է Աբխազիայի առաջին ժողովրդական գրող, Գուլիայի անվան Հանրապետական մրցանակի դափնեկիր Իվան Պապասկիրիի անունը։ 1983 թվականին գրադարանը դառնում է Հանրապետական ունիվերսալ գիտական[1]։

1992-1993 թվականների պատերազմի տարիներին գրադարանի շենքը և գրքային հավաքածու զգալիորեն տուժեցին ռազմական գործողությունների հետևանքով։ 1998 թվականին գրադարանը վերանվանվեց Ի. Գ. Պապապասկիրի անվան Ազգային գրադարան[1]։

Ռուսաստանի Դաշնությունից ներդումների ներգրավման հաշվին 2012 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի սեպտեմբերը իրականացվեց գրադարանի շենքի կապիտալ վերանորոգում։ Նորացված գրադարանի բացումը կայացավ 2017 թվականի հունիսի 1-ին[2][3]։ Ներկայումս գրադարանում գործում են 9 բաժիններ` 307,7 հազար օրինակ ֆոնդով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Национальная библиотека им. И. Папаскир». Министерство культуры и охраны историко-культурного наследия Республики Абхазия. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «Открытие Национальной библиотеки имени Ивана Папаскир открыта после реконструкции». Министерство культуры и охраны историко-культурного наследия Республики Абхазия. 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. Роберт Джопуа (2017 թ․ հունիսի 1). «Нацбиблиотека Абхазии официально открылась». sputnik-abkhazia.ru. Sputnik Аԥсны. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]