Իվան Պապասկիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Պապասկիրի
աբխ.՝ Иван Гьаргь-иҧа Папасқьыр
Ծնվել էդեկտեմբերի 12, 1902(1902-12-12)
ԾննդավայրԿուտոլ, Վրաստան
Վախճանվել է1980
Մասնագիտությունգրող
Լեզուաբխազերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Իվան Գևորգի Պապասկիրի (դեկտեմբերի 12, 1902(1902-12-12), Կուտոլ, Վրաստան - 1980), աբխազ խորհրդային գրող։ Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)։ Աբխազական ԻԽՍՀ ժողովրդական գրող (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է 1926 թվականից։ «Թեմիր» (1937) վեպում պատմում է աբխազական գյուղի վերակառուցման, նախապաշարումների դեմ պայքարի մասին։ Հրատարակվել են Պապասկիրիի «Կանացի պատիվ» (սկզբնական անունը՝ «Ւփմուրի ուղին», գիրք 1-3, 1949), «էրցախուի ստորոտում» (1953) վեպերը, «Պատմվածքներ» (1956) ժողովածուն։ Մեծ է Պապասկիրիի ստեղծագործության դերը աբխազական արձակի և գրական լեզվի կազմավորման գործում։ Երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Եղել է Աբխազական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ (1971)։

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 130