Աբիդ Սադիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբիդ Սադիկով
Ծնվել էնոյեմբերի 2 (15), 1913
Տաշքենդ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 21, 1987(1987-07-21) (73 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Ուզբեկստանի ազգային համալսարան և Academy of Sciences of Uzbekistan?
Գործունեության ոլորտԿենսաօրգանական քիմիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՈւզբեկստանի ազգային համալսարան (1937)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Աբիդ Սադիկովիչ Սադիկով (նոյեմբերի 2 (15), 1913, Տաշքենդ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 21, 1987(1987-07-21), Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ուզբեկ խորհրդային քիմիկոս-օրգանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), Ուզբեկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Միջինասիական (Տաշքենդ) համալսարանը (1937), դասավանդել Տաշքենդի տեքստիլ ինստիտուտում (1937–39), Ուզբեկական համալսարանում (1939–41)։ 1941-ից աշխատել է Միջինասիական (Տաշքենդ) համալսարանում (1956-ից՝ ամբիոնի վարիչ, 1958–66-ին՝ ռեկտոր), միաժամանակ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի տնօրեն (1946–50), Ուզբեկական ԽՍՀ ԳԱ կենսաօրգանական քիմիայի բաժանմունքի ղեկավար (1973-ից)։ 1966-ից՝ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ նախագահ։

Աշխատությունները հիմնականում վերաբերում են կենսբանական ակտիվ նյութերի կառուցվածքի և ազդեցության մեխանիզմների բացահայտմանը։

9-րդ գումարման ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր

Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։ ԽՄԿԿ անդամ 1946-ից։

Թաղված է Տաշքենդում՝ Չիգաթայի հուշահամալիրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Садыков Абид Садыкович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 109 CC-BY-SA-icon-80x15.png