Աբդուր Բիսվաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուր Բիսվաս
 
Կուսակցություն՝ Bangladesh Nationalist Party?
Կրթություն՝ Դաքքայի համալսարան և Barisal Zilla School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1926(1926-09-01)
Ծննդավայր Shaistabad, Bakerganj District, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր նոյեմբերի 3, 2017(2017-11-03)[1][2] (91 տարեկան)
Վախճանի վայր Դաքքա, Բանգլադեշ
Քաղաքացիություն Flag of Imperial India.svg Բրիտանական Հնդկաստան, Flag of Pakistan.svg Պակիստան և Flag of Bangladesh.svg Բանգլադեշ
Ամուսին Hosne Ara Rahman?

Աբդուր Ռահման Բիսվաս (սեպտեմբերի 1, 1926(1926-09-01), Shaistabad, Bakerganj District, Բրիտանական Հնդկաստան - նոյեմբերի 3, 2017(2017-11-03)[1][2], Դաքքա, Բանգլադեշ), Բանգլադեշի պետական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բարիսալի (այժմ՝ Բանգլադեշի) տարածքում, ավարտել է Դաքքայի համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի աստիճան, պատմության և իրավունքի մագիստրոսի կոչում։ Աշխատել է տեղական կոոպերատիվ բանկի նախագահ[3]։ 1962 թվականին և 1965 թվականին Արևելյան Պակիստանում ընտրվել է Օրենսդիր ժողովի պատգամավոր։ 1967 թվականին նա ներկայացնում էր Պակիստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Բանգլադեշի խորհրդարանական ընտրություններում 1979 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, որից հետո մի շարք պաշտոններ է զբաղեցրել նախարարություններում։ 1991 թվականի խորհրդարանական ընտրություններում կրկին պատգամավոր է ընտրվել և դրանից հետո ընտրվել է խորհրդարանի նախագահ[4]։ 1991 թվականի հոկտեմբերին ընտրվել է Բանգլադեշի նախագահ և այդ պաշտոնում եղել մինչև 1996 թվականը[3]։ Նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում բանակի նկատմամբ կոշտ դիրքորոշում է ունեցել[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսվասն ամուսնացած էր քաղաքական գործիչ Ռաշեդ Խան Մենոնանի զարմիկի[5]՝ Խոսնե Արա Ռահմանի հետ (1936-2017)[6]։ Միասին նրանք ունեին հինգ որդի՝ Մոնա Բիսվաս, Էխթեշամուլ Հաք Նասիմ, Շամսուդդոզա Կամալ Բիսվաս, Ջամիլուր Ռահման Շիբլի Բիսվաս և Մուիդուր Ռահման Ռոմել Բիսվաս, ինչպես նաև Աքհի Բիսվասի և Ռաքհի Բիսվասի երկու դուստրերը[5][7][8]։

Ուշ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նախագահության ավարտից հետո Բիսվասը ընդմիշտ հեռացել է քաղաքականությունից[9]։ 2006 թվականին ծավալվող ճգնաժամի ժամանակ Բարիսալեում Բիսվասի տունը հրկիզվել է Ավամիի լիգայի ակտիվիստների կողմից[10]։

Բիսվասը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ 91 տարեկան հասակում, Դաքքայի Միացյալ հիվանդանոցում։ Ունեցել է շնչառական խնդիրներ, որի հետևանքով էլ մահացել է[11][12][13]։ Նրան թաղել են նոյեմբերի 4-ին Բանանի գերեզմանատանը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ex-president Abdur Rahman Biswas dies
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Biography Archived 2012-03-12 at the Wayback Machine., from Banglapedia
  4. Legislative Information Centre (LIC) Archived 2012-12-27 at the Wayback Machine.
  5. 5,0 5,1 «Former Bangladesh president Abdur Rahman Biswas dies at 91»։ bdnews24.com։ 2017-11-03։ Վերցված է 2017-11-04 
  6. http://bangladeshnewsgazette.com/former-president-abdur-rahman-biswass-wife-passes-away/
  7. «Ex-president Abdur Rahman Biswas dies»։ Prothomalo։ 3 November 2017։ Արխիվացված է օրիգինալից 7 November 2017-ին։ Վերցված է 3 November 2017 
  8. «Ex-president Biswas passes away»։ The Daily Star (անգլերեն)։ 2017-11-04։ Վերցված է 2017-11-05 
  9. «B Chy, Dr Kamal call for action against corruption»։ The Daily Star (Bangladesh)։ 25 December 2003։ Վերցված է 3 November 2016 
  10. «12 killed in Bangladesh clashes»։ Aljazeera։ 28 October 2006։ Վերցված է 3 November 2016 
  11. «President Abdur Rahman Biswas Dies at 91»։ Dhaka Tribune։ 3 November 2017։ Վերցված է 3 November 2017 
  12. «President Abdur Rahman Biswas Dies at 91»։ BDNews24։ 3 November 2017։ Արխիվացված է օրիգինալից 7 November 2017-ին։ Վերցված է 3 November 2017 
  13. «Former President Abdur Rahman Biswas passes away» (անգլերեն)։ Bangladesh Sangbad Sagstha։ 2017-11-03։ Արխիվացված է օրիգինալից 3 November 2017-ին։ Վերցված է 2017-11-04 
  14. «Abdur Rahman Biswas laid to rest»։ Banglanews24.com։ 2017-11-04։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-04-ին։ Վերցված է 2017-12-17