Աբդուռահման Մուշֆիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբդուռահման (այլ կիրառումներ)
Աբդուռահման Մուշֆիքի
Ծննդյան անուն ռուս.՝ Абдуррахман
Ծնվել է 1525
Ծննդավայր Բուխարա, Բուխարայի էմիրություն
Վախճանվել է 1588
Վախճանի վայր Բուխարա, Բուխարայի էմիրություն
Մասնագիտություն բանաստեղծ, գրող և երգիծաբան
Լեզու տաջիկերեն

Աբդուռահման Մուլլո Մուշֆիքի Մուշֆիքի (տաջ.՝ Абдурраҳмони Мушфиқӣ) (1525-1588), տաջիկ բանաստեղծ։

Մինչև 1564 թվականն ապրել է Բուխարայում։ Ծառայել է Սամարղանդում՝ Սուլթան Սաիդիի պալատում, 1578 թվականից՝ Բուխարայում։ Թողել է երգիծական բանաստեղծությունների դիվան, ինչպես նաև գազելների ու քասիդների ժողովածուներ, «Իրեմի ծաղկանոցը», «Պոեմ գինու մասին», «Արտացոլող աշխարհ» պոեմները։

Մուշֆիքին խարազանել է հարուստների ագահությունը, դատապարտել անարդար օրենքները։ Տաջիկական բանահյուսության մեջ մտել է որպես ժողովրդական անեկդոտի դրական հերոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 84 CC-BY-SA-icon-80x15.png