Աբդուլա Ալիշ
Աբդուլա Ալիշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1908 |
Ծննդավայր | Köyek, Q50078898?, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1944 (35 տարեկան) |
Վախճանի վայր | Պլյոտցենզեե բանտ, Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
![]() |
Աբդուլա Ալիշ (թաթարերեն՝ Abdulla Aliş, իսկական անունը՝ Габдуллаҗан Габделбари улы Алишев, Ğabdullacan Ğabdelbarıy uğlı Alişev, սեպտեմբերի 15, 1908, Köyek, Q50078898?, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1944, Պլյոտցենզեե բանտ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), թաթար խորհրդային բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, ժուռնալիստ. ստեղծագործել է հիմնականում մանուկների համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1908 թվականին, Թաթարստանի Կայուկի գյուղում։ 1927 թվականին ընդունվել է Կազանի հողաշինարարական տեխնիկումը, ավարտելուց հետո աշխատել որպես մելիորատոր, շինարար։ 1933 թվականից անցել է ժուռնալիստական աշխատանքի, դարձել «Пионер каляме» («Պիոների գրիչ») ամսագրի պատասխանատու քարտուղար։ 1938—1941 թթ. սովորել է Կազանի մանկավարժական ինստիտուտում։
1939 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։ 1941-ին նշանակվել է թաթարական ռադիոկոմիտեի խմբագիր[1]։
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, 1941 թվականի հոկտեմբերին Բրյանսկի մատույցներում գերի ընկել գերմանացիներին, նետվել համակենտրոնացման ճամբար, որտեղ հանդիպել է թաթար անվանի բանաստեղծ Մուսա Ջալիլին։ Ալիշին անդամագրել են «Իդել-Ուրալ» լեգեոնին, որտեղ աշխատել է որպես թարգմանիչ[2]։ Համակենտրոնացման ճամբարում նա Մուսա Ջալիլի հետ հակաֆաշիստական բովանդակությամբ թռուցիկներ է պատրաստել ու ցրել։ Ընդհատակյա իր գործունեության համար 1944 թվականի օգոստոսի 25-ին գիլիոտինահարվել է Բեռլինի Պլյոտցենզեե զինվորական բանտում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պիոներական ջոկատի դրոշը» (1931);
- Dulqınnar («Ալիքներ» (1934);
- Ant («Երդում» (1935);
- «Իլգիզի հետ» (բանաստեղծությունների ժողովածու);
- Minem abí («Իմ եղբայրը», (բանաստեղծությունների ժողովածու, 1940)[3];
- «Հարևաններ» (պիես),
- «Փոքրիկ բանտարկյալը» (պիես)
- Ana äkiätläre («Մորս հեքիաթները», 1941)
- Sertotmas ürdäk («Բլբլացող բադը», պիես)
Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թ. Կազանի պիոներների պալատը կոչվել է Աբդուլա Ալիշի անունով[4]։
Թաթարստանի մայրաքաղաքի Մայիսի 1-ի հրապարակում՝ կազանյան Կրեմլի աշտարակի մոտ, կառուցվել է հուշահամալիր, որի հուշասյան վրա փորագրված է նաև Ալիշի դիմապատկերը։
2002 թվականին Բեռլինի Պլյոտցենզեե բանտի թանգարանի հարևանությամբ գործող Դիմադրության շարժման թանգարանում տեղադրվել է թաթար գրողներ Մուսա Ջալիլին ու Աբդուլա Ալիշին նվիրված ցուցավահանակ։
2018 թ. Թաթարստանի Բոլգար գյուղում՝ պատմա-հնագիտական համալիրի տարածքում բացվել է Աբդուլա Ալիշի թանգարանը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Биография Абдуллы Алиша
- ↑ «Журнал «Лексикон», № 50 від 22 травня 2010 (ռուս.)»։ Արխիվացված է օրիգինալից 5 березень 2016-ին։ Վերցված է 25 серпень 2012
- ↑ Стихи Абдуллы Алиша
- ↑ Популярная заметка об Алише в Казанской газете
- ↑ https://www.tatar-inform.ru/news/2018/07/21/619945/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Абдулла Алиш әсәрләре Archived 2007-09-27 at the Wayback Machine.
- Татар Виртуаль Гимназия
- Абдулла Алиша музее
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1944 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թաթար բանաստեղծներ
- Թաթար գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Խորհրդային մանկագիրներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Խորհրդային լրագրողներ