Նարեկ Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբգարյան Նարեկից)
Նարեկ Աբգարյան
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՀՀ քաղաքացիություն
Ծննդյան ամսաթիվհունվարի 6, 1992(1992-01-06) (32 տարեկան)
ԾննդավայրԷջմիածին
Քաշային կարգ52կգ
Ոճբռնցքամարտ
ՄարզիչԿարեն Աղամազյան

Նարեկ Աբգարյան (հունվարի 6, 1992(1992-01-06), Վաղարշապատ, Հայաստան), հայ բռնցքամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Աբգարյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 6-ին, Էջմիածնում։ Սպորտով սկսել է զբաղվել 8 տարեկանից։ Նարեկը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008 թվականի Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր է։ 2012 թվականին եղել է Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիր։ 2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով։

Նարեկի հայրը զբաղվել է բռնցքամարտով, հորեղբայրը եղել է ԽՍՀՄ չեմպիոն։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսոն քաղաքում կայացած մրցաշարի ժամանակ։ Հայ մարզիկի համար բռնցքամարտը պարզապես սպորտ չէ։ Ըստ Նարեկի՝ կյանքում ինչի հասել է բռնցքամարտի շնորհիվ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օլիմպիական հավաքական. Նարեկ Աբգարյան». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.