Աբարդյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբարդյաններ
ԵրկիրՕսմանյան Կայսրություն
ՏիրույթներԶեյթուն գավառ
ԾագումԿամսարականներ
ՏիտղոսներԶեյթունի իշխան
Մեծագույն ներկայացուցիչԳրիգորիս Աբարդյան
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Նորաշխարհյաններ (Ենիտունյաններ)

Աբարդյաններ նաև Աբարտյաններ, իշխանական տոհմ Զեյթուն գավառում և համանուն քաղաքում։ Աբարդյանները եղել են Զեյթուն քաղաքի իշխանապետերը։

Զեյթունի Աբարդյան իշխանական տոհմից են սերվել Նորաշխարհյան իշխանները։ Այս տոհմից Հաճի Ղազարը 1790 թվականին ապրել է Կապանում։ Այնտեղ նա սպանում է մի թուրք հարստահարիչի, հետապնդումից ազատվելու համար նա փախչում է Արեգին (Ալապաշ) գյուղ և ասում. «Ենիտունյա կելտիք» (նոր աշխարհ եկանք), որից էլ առաջացել է նրանց անունը։ Այս իշխանական տոհմի շառավիղները 1890-ական թվականներից արդեն իրենց անվանում էին Նորաշխարհյաններ[1]։

Նորաշխարհյանները հաստատվելով Զեյթունում, որոշ ժամանակ անց սկսում են պայքարել Զեյթունում իշխանական դիրք գրավելու համար։ Արդյունքում սկսվում է նրանց և Աբարդյան իշխանական տոհմի միջև արյունոտ մի պայքար, որը վերջանում է Նորաշխարհյանների կողմից Աբարդյանների տոհմի բնաջնջումով։ Միայն մի քանի հոգի են կարողանում ազատվել նրանց վրեժխնդրությունից։ Զեյթունի իշխանական տների մի մասը, տեսնելով Նորաշխարհյանների այս արարքը, միանում են Զյուլ Կադիրյան ցեղերին։ Նորաշխարհյանները, չկարողանալով դիմադրել Զեյթունի իշխանններին, թողնում են Զեյթունը և գնում Եգիպտոս։ Պայքարի պատճառով տուժված Աբարդյանները այս դեպքերից հետո, որպես իշխանական տոհմ հանդես չեն գալիս[2]։

Աբարդյան իշխանական տոհմի ամենավառ ներկայացուցիչը հայ հոգևորական, Զեյթունի թեմի առաջնորդ, Կիլիկիայի ազատագրական շարժման ականավոր գործիչ, եկեղեցական և քաղաքական գործիչ Վարդապետ Գրիգորիս Աբարդյանն (1835, Զեյթուն-1909, Բերա, Կ. Պոլիս) է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զեյթունի Պատմությունը 1409-1921 թթ», Հայկազ Պողոսյան, Երևան, 1969թ, էջ 58
  2. «Զեյթունի Պատմությունը 1409-1921 թթ», Հայկազ Պողոսյան, Երևան, 1969թ, էջ 60-61

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զեյթունի Պատմությունը 1409-1921 թթ», Հայկազ Պողոսյան, Երևան, 1969թ, էջ 58, 60-61