Աարոն Փոլ
Աարոն Փոլ անգլ.՝ Aaron Paul | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Emmett, Այդահո, ԱՄՆ |
Կրթություն | Centennial High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Robert Lee Sturtevant? |
Ամուսին(ներ) | Լոուրեն Փարսեկյան |
Երեխա(ներ) | Story Annabelle Paul? |
Պարգևներ և մրցանակներ | |
Աարոն Փոլ Ստերթևանթ (անգլ.՝ Aaron Paul Sturtevant , օգոստոսի 27, 1979[1], Emmett, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Ամբողջ ծանրությամբ» (2008-2013) բազմասերիանոց դրամայում Ջեսի Փինքմանին մարմնավորելով։ Դերակատարմանհամար 2010, 2012 և 2014 թվականներին արժանացել է Պրայմթայմ Էմմի մրցանակի՝ «դրամա սերիալի լավագույն երկրորդ պլանի դերակատար» անվանակարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Այդահո նահանգի Էմեթ բնակավայրում՝ Ռոբերտ և Դարլա Ստերթևանթների ընտանիքում։ Հայրը եղել է նախկին եկեղեցական մկրտիչ։ Մանկության տարիներին Փոլը մասնակցել է եկեղեցական ծրագրերին և ելույթներ ունեցել ներկայացումներում։
Հաճախել է Բոյզ բնակավայրում տեղակայված «Սենթինենտալ» ավագ դպրոցը։ Բարձր դասարաններում Փոլն ընդգրկվում է թատերական խմբակում և որոշում կայացնում մասնագիտական մակարդակով դառնալ դերասան։ Դպրոցն ավարտելուց հետո Փոլը տեղափոխվում է Լոս Անջելես։
Ուշ 90-ականներին Փոլն աշխատանքի է անցնում «Universal Studios»-ի հոլիվուդյան կինոթատրոնում՝ որպես հսկիչ։ Առաջին հեռուստատեսային դերերը ստացել է «Բեվերլի հիլզ 90210» (1990) և «Մելռոուզ փլեյս» (1992) հեռուստասերիալներում։
Մեծ էկրանում ունեցած առավել նշմարելի դերակատարումներ ունեցել է «Կ-ՓԵՔՍ մոլորակ» (2001) և «Առաքելությունն անիրագործելի է III» (2006) ֆիլմերում։
Հեռուստատեսությունում ունեցած մի շարք դերակատարումներից հետո Փոլը բեկումնային հանրաճանաչություն է ձեռք բերում «Ամբողջ ծանրությամբ» («AMC» հեռուստաալիք) հեռուստասերիալում Ջեսսի Փինքմանի կերպարը կերտելով։ Փինքմանի կերպարի համար սկզբնապես միայն մեկ եթերաշրջան էր հատկացված, սակայն նախագծի հեղինակ Վինս Գիլիգանը, նկատելով Փոլի և գլխավոր դերակատար Բրայան Քրենսթոնի աչքի ընկնող դերասանական փոխհարաբերությունները, փոխում է որոշումը։
«Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում ունեցած դերակատարման համար Փոլը 2010, 2012 և 2014 թվականներին արժանացել է Էմմի մրցանակի՝ «հեռուստադրամայում լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում։
2013 թվականին ամուսնացել է հայկական արմատներով ամերիկուհի Լոուրեն Փարսեկյանի հետ[2] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ Դոդ, Քեթի Էհրիչ (2013 թ․ մայիսի 26). «Աարոն Փոլն ամուսնանալու է Լոուերն Փարսեկյանի հետ». «Փիփլ». Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ