ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Թեյլոր» ռազմանավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Թեյլոր» ռազմանավը 2014 թվականի հունվարին դուրս է գալիս Մեյփորթից

ԱՄՆ-ի Թեյլոր ռազմանավը (FFG-50) - (Օլիվեր Հազարդ Փերրի դասի ֆրեգատ), ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի նավ է եղել, որը կոչվել է կոմանդեր Ջես Ջ. Թեյլորի (1925–1965) անվամբ։ Վերջինս ռազմածովային նավատորմի օդաչու էր, ով Վիետնամի պատերազմում իր հերոսության համար հետմահու պարգևատրվել էր ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի Խաչով։

Կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորի նավակմախքը հիմնադրվել է Բաթ Այրոնս Վորքս Ընկերության կողմից, ԱՄՆՄեն նահանգի Բաթ նավահանգստային քաղաքում, 1983 թվականի մայիսի 5-ին։ Նավն անուն ստացավ և ջրարձակվեց 1983 թվականի նոյեմբերի 5-ին, իսկ շարք մտնելու մասին հրամանն արձակվեց 1984 թվականի դեկտեմբերի 1-ին, Մեն նահանգի Բաթ քաղաքում։ «Թեյլորը» հովանավորվել է Բարբարա Ա. Թեյլորի կողմից, որը նավի անվանատուի այրին էր, ինչպես նաև Դայան Թեյլոր-Օելանդի կողմից, որը նավի «պատվո տիրուհին» էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը գրանցված էր ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն նավահանգստային քաղաքում՝ 1985-1993 թվականներին։ Նավը 1987 թվականին գործուղվել էր Հյուսիսային Եվրոպա՝ մաս կազմելով Ատլանտիկայում մշտական պատրաստության ռազմածովային ուժերին՝ ՍԹԱՆԱՎՖՈՐԼԱՆԹ-ին (STANAVFORLANT): Այնուհետև՝ 1988 և 1990 թվականներին այն գործուղվել էր Պարսից ծոց: Մասնակցել է ՛՛Համոզիչ կամք՛՛ ռազմագործողությանը (՛՛Ըրնիսթ Վիլլ՛՛): 1993 թվականին Թեյլորի նոր գրանցման նավահանգիստը դարձավ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մեյփորթ նավահանգստային քաղաքը, քանզի Չարլսթոնի նավակայանը փակվել էր։

Մինչև 2015 թվականը, Թեյլորը գրանցված էր Մեյփորթում, Ֆլորիդա, և 14-րդ էսկադրային ականակիրների էսկադրայի մասն էր կազմում։

2008 թվականի օգոստոսին Թեյլորը մուտք գործեց Սև ծով:[1]

2010 թվականի սեպտեմբերին Թեյլորի վրայով ցածրաթռիչք անցել է Ռուսաստանի Տու-95 ռմբակոծիչը։[2]

2004 թվականի դրությամբ, այս դասի նավերի վրայից հանված է եղել հակաօդային գրեթե ամբողջ հիմնական սպառազինությունը։ 2014 թվականի հունվարի 8-ին Թեյլորը դուրս եկավ Մեյփորթի նավակայանից՝ իր վերջին, 7-ամսյա գործուղման համար՝ դեպի ԱՄՆ-ի 5-րդ և 6-րդ նավատորմերը։ 2014 թվականի փետրվարի 5-ին պլանավորված էր Թեյլորի մուտքը Սև ծով՝ ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի Մաունթ Վիթնի նավի հետ միասին՝ ի սատարումն Սոչիի օլիմպիական խաղերի։[3]

2014 թվականի փետրվարի 12-ին Թեյլորը ծանծաղուտի վրա նստեց Թուրքիայի Սամսուն նավահանգստային քաղաքի մոտ՝ 2014 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի սատարման գործողության ժամանակ։[4] "Թուրքական նավահագստային մի ավագ պաշտոնյա հաղորդել էր, որ Սամսունի ծանծաղուտում նստելիս նավի պտուտակը վնասվածքներ էր ստացել։"[5]

Նավի նավապետը՝ կոմանդեր Դենիս Վոլփը պաշտոնից հեռացվեց։[6]

Թեյլորին շարքից դուրս բերելու հրամանը արձակվեց 2015 թվականի մայիսի 8-ին և ուղարկվեց Թայվան։[7]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tran Mark (օգոստոսի 21, 2008)։ «Russia suspends military cooperation with Nato»։ Guardian (London)։ Վերցված է օգոստոսի 21, 2008 
  2. «DoD details Russian buzzing of U.S. frigate»։ սեպտեմբերի 17, 2010։ Վերցված է սեպտեմբերի 17, 2010 
  3. «U.S. Navy Warship In Black Sea Ahead of Sochi Olympics»։ փետրվարի 5, 2014։ Վերցված է փետրվարի 5, 2014 
  4. «USS Taylor being inspected after running aground off Turkey»։ փետրվարի 18, 2014։ Վերցված է փետրվարի 18, 2014 
  5. «U.S. Warship Deployed Near Sochi Runs Aground»։ փետրվարի 19, 2014։ Վերցված է փետրվարի 21, 2014 
  6. Beardsley, Steven, "Navy relieves USS Taylor's commander after ship ran aground", Stars & Stripes, 25 February 2014
  7. "Six Things to Know About USS Taylor (FFG-50)", U.S. Navy, retrieved 9 May 2015

Կաղապար:NVR

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Oliver Hazard Perry class frigate