Когда твоя девушка больна
«Когда твоя девушка больна» | ||||
---|---|---|---|---|
Կինոի երգը «Чёрный альбом» ալբոմից | ||||
Թողարկված | 1991 | |||
Ձայնագրված | 1988 | |||
Ժանր | ||||
Լեզու | ռուսերեն | |||
Տևողություն | 04:21 | |||
Լեյբլ | Метадиджитал | |||
Հեղինակ | Վիկտոր Ցոյ | |||
Կոմպոզիտոր | Վիկտոր Ցոյ | |||
Чёрный альбом ալբոմի երգացանկ | ||||
|
«Когда твоя девушка больна», խորհրդային «Կինո» ռոք խմբի երգը, որը ներառվել խմբի «Чёрный альбом» ութերորդ ստուդիական ալբոմում։ Թողարկվել է հեղինակի՝ Վիկտոր Ցոյի մահվանից հետո։ Երգը երաժիշտները բազմիցս կատարել են «կվարտիրնիկներում» 1988 թվականից։ Հեղինակը նախատեսել էր ստեղծել բոյ-բենդ, որը պետք է կատարեր, Ցոյի կարծիքով, «փոփսային» երգեր (ներառյալ «Когда твоя девушка больна» երգը)[2]։ Նա տեղ չի գտել նախկինում հրատարակված սկավառակներում։ «Чёрный альбом» ալբոմում այն նույնպես չի հարմարվել, բայց երաժիշտները համարել են, որ հանդիսատեսը պետք է լսի այն[3]։
Կոմպոզիցիայի տեքստը բավականին պարզ է. քնարական հերոսը տխուր է, քանի որ իր ընկերուհին հիվանդ է, և ամբողջ աշխարհն առանց նրա կարծես «այն չէ», ոչինչ ուրախություն չի պարգևում։ Վիտալի Կալուգինը երգի տեքստը անվանել է հեգնական[4]։
Երաժշտական Փորձագետները որոշակի համընկնումներ են տեսել «Когда твоя девушка больна» և «The Smiths» խմբի «Girlfriend in a Coma» երգերի միջև[5]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան շատ տարբեր վարկածներ, թե ում է նվիրված երգը։ Դրանցից մեկի համաձայն՝ կոմպոզիցիան նվիրված է Վիկտոր Ցոյի կնոջը՝ Մարիաննա Ցոյին։ Սակայն կոմպոզիցիան գրելու ժամանակ ամուսիններն այլևս միասին չեն ապրել[6]։ Կա ևս մեկ, ավելի պարզ ենթադրություն. «Կինո» խմբի ղեկավարը երգը գրել է, որպեսզի մխիթարի Յուրի Կասպարյանին, քանի որ հիվանդ էր նրա ընկերուհին՝ Մարինա Սմիռնովան, որը Ցոյի հետ նկարահանվել է «Ասեղ» (ռուս.՝ «Игла») ֆիլմի գլխավոր դերում.
Ես հաճախ էի հիվանդանում, իսկ Յուրին դեղորայքով պտտվում էր շուրջս։ Վիտյան չէր կարողանում նրան ոչ մի տեղ տանել իմ պատճառով։ Այդ ժամանակ ծնվեց «Когда твоя девушка больна» երգը, որը դարձավ այդ ժամանակի հիթ։ Այս երգն ու «Ասեղ» ֆիլմում կատարած դերը միակն են, որ մնացել եմ Վիտայից։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Я часто болела, а Юрий бегал вокруг меня с лекарствами. Витя не мог его никуда вытащить из-за меня. Тогда и родилась песня , которая стала хитом того времени. Эта песня и роль в фильме «Игла» — единственное, что мне осталось от Вити.
Այս վարկածի հետ համաձայնել է նաև Կասպարյանը[7]։ Հենց այս վարկածին են կողմ արտահայտվել «Կինո» խմբի ստեղծագործության երկրպագուների մեծ մասը[3]։
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այո, ես զբաղվում եմ փոփ երաժշտությամբ։ Երաժշտությունը պետք է ընդգրկի ամեն ինչ. այն անհրաժեշտության դեպքում պետք է ծիծաղեցնի, պետք է զվարճացնի, իսկ երբ պետք է, նաև ստիպի մտածել։ ...«Когда твоя девушка больна» երգում կա կատակ և ամենապարզ հանգեր, ինչպիսիք են՝ «кино — вино», և ուրիշ ոչինչ։
Երգը բազմաթիվ հարցադրումների տեղիք է տվել իր նկատելի փոփ հնչողության պատճառով։ Ոմանք դրա պատճառ են համարել պրոդյուսերի փոփոխությունը, սակայն Յուրի Այզենշպիսը և խմբի անդամները հերքել են դա[9]։ Վիկտոր Ցոյի ստեղծագործության հետազոտող Վիտալի Կալգինը չի համաձայնել այս կարծիքի հետ։ Նա կարծիք է հայտնել, որ «Կինո» խմբի ստեղծագործությունը փոփ երաժշտության տարրեր է ներառել ի սկզբանե։ Ավելին, «Это не любовь» ալբոմում, Կալգինի կարծիքով, կան ավելի «փոփ» երգեր, քան «Когда твоя девушка больна» երգը[10]։
Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Ցոյ – վոկալ, ակուստիկ կիթառ
- Յուրի Կասպարյան – ակուստիկ կիթառ, ստեղնաշարային գործիքներ
- Իգոր Տիխոմիրով – բաս կիթառ
- Գեորգի Գուրյանով – «Yamaha RX-5» դրամա-մեքենայի ծրագրավորում
Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին երգչուհի Յուլիա Չիչերինան ձայնագրել է երգի քավեր տարբերակը «КИНОпробы» ալբոմի համար[11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ VictorTsoyForever։ «Виктор Цой - Когда твоя девушка больна (ДКЖ). Джем Альтернативный рок»։ YouTube (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-08-ին։ Վերցված է 2022-10-08
- ↑ Чернин, 2019, էջ 302—308
- ↑ 3,0 3,1 «История песни «Когда твоя девушка больна» Виктора Цоя»։ Song-Story.ru (ru-RU)։ 2017-04-30։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-02-ին։ Վերցված է 2022-10-02
- ↑ Цой и его Кино, 2015, էջ 62
- ↑ Калгин, 2015, էջ 306
- ↑ «Виктор Цой «Когда твоя девушка больна»: история песни, интересные факты, текст, содержание»։ soundtimes.ru։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-02-ին։ Վերցված է 2022-10-02
- ↑ УМНАЯ (2019-04-20)։ «Когда твоя девушка больна: о ком речь в песне Цоя.»։ Рамблер (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին։ Վերցված է 2022-10-04
- ↑ «Виктор Цой о своем творчестве — НАШЕ Радио»։ www.nashe.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-02-ին։ Վերցված է 2022-10-02
- ↑ Калгин, 2016, էջ 531
- ↑ Калгин, 2016, էջ 428
- ↑ RadioRinda (2018-03-16)։ «Чичерина Когда твоя девушка больна»։ YouTube (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին։ Վերցված է 2022-10-03
- ↑ Гаврил Ким (2018-12-02)։ «16. Когда Твоя Девушка Больна - Юлия Чичерина»։ YouTube (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին։ Վերցված է 2022-10-03
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чернин А. Наша Музыка. Полная история русского рока, рассказанная им самим. — М.: РИПОЛ классик, 2019. — 512 с. — ISBN 978-5-386-12372-7
- Калгин В. Н. Виктор Цой. — М.: Молодая гвардия, 2015. — 361 с. — ISBN 978-5-235-03751-9
- Калгин В. Н. Виктор Цой и его Кино. — М.: АСТ, 2015. — 304 с. — ISBN 978-5-17-091690-0
- Калгин В. Н. Виктор Цой. Последний герой современного мифа. — М.: РИПОЛ классик, 2016. — 792 с. — ISBN 978-5-386-05812-8