«Կինոաշուն» ազգային կինոյի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կինոաշուն» ազգային կինոյի փառատոն
Տեսակկինոփառատոն

«Կինոաշուն» ազգային կինոյի փառատոն, ազգային կինոյի ամենամյա հայկական կինոփառատոն, որն ավանդաբար անցկացվել է աշնանը։ Կազմակերպվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, Հայաստանի Մշակույթի նախարարության կողմից։ Ըստ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի՝ «Կինոաշունի» նպատակը ոչ միայն կինոյի ու հանդիսատեսի միջև կապի վերականգնումն է, այլև հայկական ժամանակակից ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելը։ Նա նշել է, որ հոկտեմբերը հայտարարվելու է ազգային կինոյի ամիս, և «Կինոաշունը» անցկացվելու է ամեն տարի, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ հանրապետության մարզերում։ Հայաստանի Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը փառատոնի մասին ասել է.

Ուրախ եմ, որ այսօր բարի ավանդույթ է ձևավորվում։ Այսուհետև մենք գիտենք, որ աշնանը կշփվենք «կինո» անունով երևույթի հետ։ Կինոն ցանկացած ժողովրդի պատմությունն է, դա նրա հիշողությունն է, ինչպես նաև՝ դրա ապագան

Երաժիշտ Արա Գևորգյանը խոսելով փառատոնի մասին, ասել է.

Մշակութային բավական մեծ ժառանգություն ունենք, որոնց հետ առնչություն չունեն այսօրվա երիտասարդները։ Չգիտեն, չեն ճանաչում, հետևաբար տարվում են օտար մշակույթով։ Պետք է մենք մեր լավը ցուցադրենք, իրենք այդ լավը տեսնեն և հասկանան՝ որն է վատը[1]։

Առաջին փառատոնը անցկացվել է 2010 թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը, Երևանում և Հայաստանի մարզերում։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել են հայկական արտադրության ինչպես ժամանակակից, այնպես էլ՝ խորհրդային տարիների ֆիլմեր։ Փառատոնի ընթացքում կազմակերպվել են նաև հայ կինոգործիչներին նվիրված հոբելյանական միջոցառումներ, կլոր սեղաններ և սեմինարներ[2]։

Ազգային կինոյի երկրորդ փառատոնը, որը նվիրվել է Հայաստանի անկախության 20-ամյակին, անց է կացվել 2011 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 28-ը, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Ի տարբերություն Կինոաշուն 2010-ի, որի շրջանակներում ֆիլմերի դիտումներն անց էին կացվել հանրապետության միայն մի քանի մարզերում, երկրորդ փառատոնի ընթացքում ֆիլմեր ցուցադրվել են Հայաստանի բոլոր մարզերում։ Կինոփառատոնի շրջանակներում նշվել է հայտնի հայ կինեմատոգրաֆիստներ Դմիտրի Կեսայանցի և Հովիկ Հախվերդյանի հոբելյանները, ինչպես նաև՝ երեք գրքերի շնորհանդեսներ։

Անցկացված կինոփառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]