Թթենի (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թթենի (այլ կիրառումներ)
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Թվական | 1979 |
Պրեմիերա | մայիսի 3 1980 թ. |
Լեզու | ռուսերեն (օրիգինալը], հայերեն |
Ռեժիսոր | Լ. Դավթյան Գենադի Մելքոնյան (բեմ. ռեժիսոր) |
Սցենարի հեղինակ | Էդուարդ Ակոպով |
Օպերատոր | Մ. Վարդանով |
Երաժշտություն | Ա. Բոյամյան |
Կինոընկերություն | Հայֆիլմ Մոսֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
«Թթենի», 1979 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի էկրանավորումն է։
Սյուժե
Սամսոնն ու Գասպարը հարևաններ են։ Երկուսն էլ բազմազավակ ընտանիքի հայրեր են. մեկը միայն աղջիկներ ունի, մյուսը՝ միայն տղաներ։ Նրանց բակում գտնվող թթենին դառնում է վեճի պատճառ[1]։
Ֆիլմի մասին
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ Շուշանի դերակատարը, հետագայում պատմել է.
Ես Գենադիին հարցրի՝ ինչի մասին է ֆիլմը, երևի՝ որ կյանքը կարճ է, կարիք չկա մանր-մունր պատճառներով կռվել, չնչին հոգսերով իրար մաշել, պետք է սիրել, իրար հետ լավ լինել։ Լռեց-լռեց, ապա ժպտալով ասաց. «Իսկ եթե՝ հակառա՞կը. որ կյանքը հենց դա է՝ մանր-մունր վեճերով, թթի ծառի համար կռիվ տալով…Որ պետք է կռվեն, որպեսզի հետո հաշտվեն…[2]
Դերերում
- Սամսոն – Ռազմիկ Արոյան
- Գասպար – Լեոնարդ Սարկիսով
- Աելիտա – Նոնա Պետրոսյան
- Շուշան – Թամար Հովհաննիսյան
- երեխաներ - Ն. Ալավերդյան, Մ. Պողոսյան, Ա. Ալավերդյան, Տ. Նուրբեկյանց, Բ. Անանյան, Ա. Աթաբեկյան, Ա. Աճեմյան, Ա. Հայրումյան։
Ծանոթագրություններ
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ ««Մեր կինոն». «Թթենին»՝ մի բակի, մի տան ընդհանուր ուրախությունների առիթն ու ջերմության խորհրդանիշը - Life Panorama». life.panorama.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
Գրականություն
- Երբ Ռազմիկ Արոյանին «հայրիկ» ասողները շատացել էին։ Աննա Բաբաջանյան, Դա եղել է այսպես…, Ե., Դարակ, 2019, էջ 80-82։
Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թթենի (ֆիլմ) հոդվածին
- Parajanov-Vartanov Institute-ի էջը «Թթենի» ֆիլմի մասին(չաշխատող հղում)
- Թամար Հովհաննիսյանը «Թթենի» ֆիլմի մասին
- «Թթենի» ֆիլմը ՅուԹյուբ կայքում