Jump to content

Դա եղել է այսպես…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դա եղել է այսպես…
Գրքի շապիկի առաջին էջը
ՀեղինակԱննա Բաբաջանյան
Ժանրհոդված
Թեմակինո, թանգարանային նմուշներ
Կազմված էերկու մասից
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր220 էջ
ԽմբագիրԱշոտ Գաբրիելյան
Կազմի հեղինակԴավիթ Հակոբյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԴարակ
Հրատարակման տարեթիվ2019
ԳՄՍՀ978-9939-9222-7-0
ՀՏԴ791(479.25)
ԳՄԴ85.37(5Հ)

«Դա եղել է այսպես…», 2019 թվականին «Դարակ» հրատարակչության «Ժամանակ» մատենաշարով հրատարակած Աննա Բաբաջանյանի հոդվածների ժողովածուն։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։ Ձևավորումը՝ Դավիթ Հակոբյան։ 220 էջ։

Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջինը՝ «Չերևակված ժապավենն» է, որտեղ ամփոփված են հայկական կինոյի մասին հոդվածներ, իսկ երկրորդը՝ «Իրերը դա գիտենն» է, որտեղ ներկայացված են թանգարանային բացառիկ նմուշների մասին պատմություններ[1]։

Հատված հեղինակի նախաբանից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիրքը հիշողության մասին է, այն հիշողության, որ դեպքը դարձնում է իրադարձություն, խոսքը վերածում է պատմության, գործը՝ ժառանգության։ Սա ոչ միայն մարդկանց, այլ նաև իրերի հիշողության մասին է, այն սովորական և արտասովոր իրերի, որոնք իրենց ներսում ամփոփում են պահի հուզական կարևորությունը, կամրջում են անցյալը ներկային և մնում են իբրև համր վավերականություն։ Իրերն էլ, մարդկանց նման, ունենում են իրենց ճակատագիրը։ Նրանցից մեկին վիճակվում է աննկատ, համեստ գոյություն, իսկ մեկ ուրիշը պատմություն է դառնում։ Պատահում է նաև այնպես, որ դրանցից եզակիները հենց իրենք են տնօրինում իրենց կյանքը՝ առանց մարդկային միջամտության[2]։

Գրքի բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս 1. Չերևակված ժապավեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վագրը, ֆուտբոլն ու «Նաջարյանի» վերջին դերը
  • Նվագախմբի տղաներ՝ պատառոտված զգեստներով
  • Երկու եղբոր «եփած» «Տժվժիկը»
  • Իր Կարինեին գտավ պատահաբար, պահեց հավերժ
  • Մորգանը, հարբած խնամին և Ավետ Ավետիսյանի վերջին կադրերը
  • Տարկովսկին չնկարեց «Հեղնար աղբյուրը»
  • Անսպասելի Զամբախովը, խոլերան և թիֆլիսցիների սադրանքները
  • Պատվիրված ձյունն ու օդում գրված նոտաները
  • Երեխայի պես անպաշտպան «Հնձան»
  • Հրդեհից առաջացած քաոսն ու կաբարեի «զոհերը»
  • «Երկունք». երբ տեսակցեցին պատմությունն ու ժամանակը
  • Որպեսզի չսիրահարվեր Սոս Սարգսյանին
  • Կարո՞տը սպանեց Ֆրունզիկի փղին
  • Գժտության արևը
  • Անսովոր Սպարապետն, ու Ջիգարխանյանի ջանքերը
  • Երբ Ռազմիկ Արոյանին «հայրիկ» ասողները շատացել էին
  • Երգը, որ արցունքներ կորզեց ռեժիսորից
  • Տերը. ոչ միայն Ծմակուտի, այլև երկրի պահապանը
  • Գինովցած Սոս Սարգսյանի համբույրները
  • Առևանգված Ջիգարխանյանից մինչև «վերակենդանացած հանգուցյալ»
  • «Հատակում». ֆիլմ՝ ստեղծված նկուղում
  • «Էդ ի՞նչ կենեք, ծո´, կփլի գլխիս, կմեռնիմ»
  • Գործադուլը, որ փրկեց մահից
  • Ուրիշ Փանջունին ու Թամար Հովհաննիսյանի «անվայելուչ» խաղը

Մաս 2. Իրերը դա գիտեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էրենբուրգի կողոպտված աչքերը
  • Ժամացույցը, որ խափանում էր սիրահարների հանդիպումները
  • Թանգարանային տանկի երկրորդ մարտական «գրոհը»
  • Հայոց պատմությունը՝ 99 ուլունքի վրա
  • Չարենցի վերջին նվերը
  • Զարմանալի արևելքը կամ պարզապես «հայ» գործիքը
  • Շախմատ՝ հացի, խաղի և սփոփանքի համար
  • Հիշատակներով լի սնդուկի գաղտնիքը
  • Խնդրանք, որ կատարվեց մեկ բրնձահատիկի դիմաց
  • Սիրող սրտեր կապող գաթանախշիչը
  • Խաչատրյանի երկրպագուի կորզած ստորագրությունը
  • Երգը՝ ցուցափեղկի տակ
  • Զորավար Անդրանիկի մկրատը
  • 3 ռուբլի` Գիքորի համար
  • Թումանյանի «թուլությունն» ու մի գիշերվա վաստակը
  • Մոր նվերը` Մեծարենցին
  • Ֆելինիի նամակը` Փարաջանովին
  • Շնորհակալություն՝ հայ որբերից
  • Խրիմյան Հայրիկի տպագրական մեքենան
  • Կոմիտասի ամենաթանկ նվերը
  • Դերենիկ Դեմիրճյանի ջութակը
  • Դարավոր հիշողություն` մեկ սրվակում
  • Անգլիայի թագուհու սուրն Աղազարյաններին
  • Բանտում ծնված կտավը
  • Զմռսված հուշագիրը` Թամանյանի ստորագրությամբ
  • Աբովյանի չուղարկված նամակը
  • Վանի մարտերին մասնակցած թուրը, որ «գտավ» Կապուտիկյանին
  • Զանգը, որի ղողանջը բերեց Բակունցը
  • Փափազյանի «գողացած» մատանին
  • Ցվետաևայի նվերը` Իսահակյանին
  • Կալենցի «Մադոննան» գտավ իր «եկեղեցին»
  • Խաղաղ երկնքի տակ հանգրվանած բնորդուհու առեղծվածը
  • Թումանյանի «հյուրասեր» սառցարանը
  • Եղեռնը` կրակից փրկված դիմանկարում
  • Գաղտնի հուշանվեր` հանուն Ազնավուրի
  • Գիրքը, որ բացահայտեց Արա Սարգսյանի կյանքի գաղտնիքը
  • Կոջոյանը «մեղմեց» ծխախոտի վտանգը
  • Երբ ռամիկը շնորհակալ էր Կարա-Մուրզային

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դա եղել է այսպես․․․»․ կայացավ Աննա Բաբաջանյանի գրքի շնորհանդեսը
  2. Աննա Բաբաջանյան, Դա եղել է այսպես…, Ե., Դարակ, 2019, էջ 5։