Լունա 14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:20, 24 Մայիսի 2023 տարբերակ, Ahaik (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լունա 14
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-6ԼՏ համար 113
COSPAR ID[1] 1968-027A[1]
NSSDCA ID1968-027A
SCN03178
Գործարկման ամսաթիվ1968 ապրիլի 7, 10:09:32 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)[1]
Աշխատանքի ավարտ1968 հունիսի 24[3]
Զանգված1640 կգ[2]

Լունա-14, կամ Ե-6ԼՏ համար 113 (ռուս.՝ Луна 14), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր կատարել Լուսնի մակերևույթի լուսանկարում։ Արձակվել է 1968 թվականի ապրիլի 7-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ 1968 թվականի ապրիլի 10-ին կայանը հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր և սկսեց պլանավորված աշխատանքը։ Կայանի կառուցվածքը կրկնում էր Լունա 12-ը, իսկ սարքավորումները նույնն էին ինչ Լունա 10-ի վրա տեղադրվածը:

Առաքելության հիմնական նպատակն էր փորձարկել հաղորդակցության համակարգը Ն1-Լ3 առաքելության համար: Սարքի ուղեծրի հետևումը Երկրի վրա տեղակայված դիտակներով նույնպես թույլ տվեց հետազոտողներին քարտեզագրել Լուսնի գրավիտացիոն անոմալիաները, հետագայում Լուսնի վրա վայրէջք կատարող սարքերի հետագծերի գնահատման համար: Լունա 14-ի վրա տեղադրված էին նաև տիեզերական ճառագայթների և Արեգակի լիցքավորված մասնիկների հետազոտություն կատարելու համար նախատեսված սարքավորումներ: Առաքելությունը շարունակվեց 75 օր[4]: Հետազոտությունների արդյունքում ստացվեցին տվյալներ Երկրի և Լուսնի զանգվածների փոխազդեցության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, տիեզերանավերի հետ ռադիոհաղորդակցության հասանելությանն ու կայունության մասին ուղեծրի տարբեր դիրքերում, արևի լիցքավորված մասնիկների և տիեզերական ճառագայթների, ինչպես նաև Լուսնի շարժման մասին:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Luna 14». NASA Space Science Data Coordinated Archive. 2014-08-26. Վերցված է 2023-01-09-ին.
  2. 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. Wesley t. Huntress, JR; Marov, Mikhail Ya (2011-06-28). Soviet Robots in the Solar System: Mission Technologies and Discoveries. ISBN 9781441978981.
  4. «In Depth | Luna 14». Արխիվացված է օրիգինալից 2020-02-17-ին. Վերցված է 2019-02-21-ին.

Արտաքին հղումներ