Անժելա Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելա Ստեփանյան
Ծնվել է1917 մարտի 4
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 2, 2002(2002-05-02) (տարիքը 85)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե
Անժելա Ստեփանյան Վիքիքաղվածքում
Անժելա Ստեփանյան Վիքիդարանում

Անժելա Մարտիրոսի Ստեփանյան (մարտի 4, 1917(1917-03-04), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 2002(2002-05-02), Երևան, Հայաստան), հայ խորհրդային արձակագիր[1]։

Կենսագրություն

1941 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական բաժինը։ 1942-1943 թվականներին գերմաներեն է դասավանդել Երևանի երկաթգծի դպրոցում, 1943-1946 թվականներին՝ Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։ 1944-1946 թվականներին համատեղության կարգով, աշխատել է Հայպետհրատում։ 1946-1947 թվականներին խորհրդական էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1969-1974 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես մամուլի բաժնի վարիչ։ 1975 թվականից աշխատում է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ Հեղինակ է մարդկային փոխահարաբերությունները պատկերող վեպերի, պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուների։

Առաջին ծավալուն ստեղծագործությունը «Քույրեր» (1947 թ.) վեպն է, որը պատկերում է խորհրդային մարդկանց կյանքն ու աշխատանքը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ թիկունքում։ Այնուհետև տպագրվել են Ստեփանյանի «Ոսկե մեդալ» (1952 թ.), «Գունավոր քայլեր» (1967 թ.) և այլ վեպեր։ «Ամառնամուտ» վեպը (1959 թ.) ներկայացնում է ժամանակակից երիտասարդության, առաջադեմ մարդու բնավորության կազմավորումը, նրա հասունացումը։ Բժիշկների կյանքից է վերցված «Մորմոք»[2] (1982 թ.) վեպի թեման, որի առանցքը մարդկային բարդ փոխհարաբերություններն են, բարոյական հակադիր սկզբունքների բախումը։ Հրատարակվել են Ստեփանյանի «Անծանոթ ծանոթներ» (1964 թ.), «Երբ իջնում է երեկոն» (1974 թ.) պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուները։ Ստեփանյանը գրել է նաև մանուկների համար («Տաթևիկի ճանապարհորդությունը», 1955 թ., «Յոթ պատմվածք Լուսինեի արկղիկից», 1977 թ.)[3][4]։

Երկեր

  • Քույրեր (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 252 էջ։
  • Ոսկե մեդալ, Երևան, Հայպետհրատ, 1952, 367 էջ։
  • Տաթևիկի ճանապարհորդությունը, Երևան, Հայպետհրատ, 1955, 88 էջ։
  • Ոսկե մեդալ, Երևան, Հայպետհրատ, 1958, 407 էջ։
  • Ամառնամուտ, Երևան, Հայպետհրատ, 1959, 556 էջ[5]։
  • Անծանոթ ծանոթներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 246 էջ։
  • Գունավոր քայլեր, Երևան, «Հայաստան», 1967, 307 էջ։
  • Երբ իջնում է երեկոն, Երևան, «Հայաստան», 1974, 240 էջ։
  • Ամառնամուտ, Երևան, «Սովետական գրող», 1979, 576 էջ։
  • Եվ հիշատակս ալ թառամի... : Հուշապատում-վեպ։ Երևան։ Հայագիտակ, 2008։

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Զավեյսկի Եժի, Պրեզիդենտի այցելությունները, Երևան, Հայետհրատ, 1963, 35 էջ։

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 121։
  2. «Անժելա Ստեփանյան «Մորմոք»». grqamol.am. Վերցված է 2019-02-17-ին.
  3. «AV Production - Անժելա Ստեփանյան». avproduction.am. Վերցված է 2019-02-17-ին.
  4. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Ստեփանյան, Անժելա Մարտիրոսի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2019-02-17-ին.
  5. Ստեփանյան, Անժելա Մարտիրոսի (1959). Ամառնամուտ: Վեպ. Հայպետհրատ.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Ստեփանյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Ստեփանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։