Վահան Գալստյան (քանդակագործ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Գալստյան (այլ կիրառումներ)
Վահան Վարդանի Գալստյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1987 (31 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, իրավաբան |
Պաշտոն | Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Վահան Վարդանի Գալստյան (1987, օգոստոսի 4, Երևան)՝ հայ քանդակագործ, նկարիչ, իրավաբան: 2015 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Կրթություն և վերապատրաստում
- 2004-2008թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի Քանդակի բաժնում (բակալավրիատ):
- 2010-2012թթ. սովորել է ԵԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի Քանդակի բաժնում (մագիստրատուրա):
- 2012 թ. վերապատրաստվել է Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի կողմից իրականացված «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության,ուսումնասիրման և վերականգնման» ծրագրի շրջանակում:
- 2015-2017թթ. սովորել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում (մագիստրատուրա):
Կենսագրություն
- 2004 թ.-ին ավարտել է Երևանի Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 միջնակարգ դպրոցը:
- 2008 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի բակալավրիատը:
- 2008-2010 թթ-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
- 2012 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրան:
- 2012 թ.-ի մարտ-նոյեմբերին աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում՝ որպես հնագիտական իրերի վերականգնող (реставратор):
- 2012 թ.-ին մասնակցել է Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացներին՝ հնագիտական մետաղյա առարկաների ուսումնասիրման և վերականգնման թեմայով:
- 2015 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
- 2017 թ. ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
- 2015 թ.-ից աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում՝ որպես դասախոս:
- 2018 թ․ ապրիլի 13-ին Ֆրանսիայի հրապարակից միացել է «Իմ քայլը» խաղաղ անհնազանդության ակցիաներին[փա՞ստ]։
- 2018 թ. հունիսից նախաձեռնել ու ակտիվորեն մասնակցել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ապօրինի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաներին:
- 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է ավագանու անդամի թեկնածու:
- 2018 թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ղեկավար է Թիվ 3 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախընտրական շտաբը՝ համակարգելով մոտ 50 հոգանոց կամավորական թիմի աշխատանքները:
Ցուցահանդեսներ
- 2017թ.-ի հուլիս-Հանրապետական երիտասարդական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) ցուցասրահ:
- 2017թ.-ի հունիս-«Քանդակ 2017» խորագրով հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2016թ.-ի դեկտեմբեր-«Մեկական աշխատանք» հանրապետական ցուցահանդես` ՀՆՄ ցուցասրահ:
- 2016թ.-ի հոկտեմբեր-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` Երևանի քաղաքապետարան:
- 2016թ.-ի սեպտեմբեր- ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես` ՀՆՄ ցուցասրահ:
- 2015թ.-ի դեկտեմբեր- «Նյու» խորագրով ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2015թ.-ի դեկտեմբեր- Հանրապետական երիտասարդական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2015թ.-ի հոկտեմբեր- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ԳՊԱ 70-ամյակին նվիրված ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2015թ.-ի մայիս-Հաղթանակի 70 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2013թ.-ի մայիս- Քանդակ-գրաֆիկա հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2013թ.-ի ապրիլ-«Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդես Թբիլիսիում:
- 2013թ.-ի հունվար- Ս. Սարգսի տոնին նվիրված հոբելյանական 5-րդ ցուցահանդես (3-րդ մրցանակ)՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2012թ.-ի հոկտեմբեր- ՀՀ նկարիչների միության 80 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2012թ.-ի հուլիս- Հանրապետական երիտասարդական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2012թ.-ի հունիս- «Նկարիչները երեխաների համար» խորագրով ցուցահանդես՝ Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց:
- 2012թ.-ի մայիս- ԵԳՊԱ դիպլոմային պաշտպանության ցուցադրություն՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2012թ.-ի ապրիլ-«Սինթեզ» խորագրով ցուցահանդես՝ « Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահ:
- 2012թ.-ի փետրվար- Ս.Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես՝ «Ակադեմիա» պատկերասրահ:
- 2012թ.-ի հունվար- «Մովսեսն անկախության ջահակիր» խորագրով հանրապետական ուսանողական ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2011թ.-ի դեկտեմբեր- «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2011թ.-ի մայիս- «Թանգարանային գիշեր» ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարան:
- 2011թ.-ի ապրիլ- ԵԳՊԱ հիմնադրման 65 ամյակին նվիրված ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2011թ.-ի փետրվար- Ս.Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ:
- 2004թ.-Հանրապետական երիտասարդական փառատոն՝ «Հայաստանն իմ հայրենիքն է»:
- 1998-2003թթ.-Մանկապատանեկան խմբակային ցուցահանդեսներ Մալաթիայի և Արաբկիրի հայորդաց տներում, հայորդաց տների հաշվետու ցուցահանդես ՀՆՄ-ում:
Աղբյուրներ
- Ներկայացնում են երիտասարդ նկարիչները
- Համարձակ երիտասարդ արվեստագետներն ու նրանց «Սինթեզը»
- Վահան Գալստյանի հարցազրույցը «Շողակաթ»-ի «Մշակութային ազդագիր» հաղորդման շրջանակում
- Վահան Գալստյանը՝ «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի ավագանու անդամի թեկնածու
- Մի խումբ նկարիչներ պահանջում են Կարեն Աղամյանի հրաժարականը. միության նախագահը հակադարձում է նրանց
- Կարեն Աղամյանը իր դեմ` իշխանություններին ուղղված նամակի մասին
- Վահան Գալստյանի ելույթը ՀՆՄ 19-րդ համագումարում