Վահան Գալստյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Գալստյան (այլ կիրառումներ)
Վահան Վարդանի Գալստյան
Ծնվել էօգոստոսի 4, 1987 (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, իրավաբան
ՊաշտոնՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի Աշխատակազմի քարտուղար, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Վահան Վարդանի Գալստյան (օգոստոսի 4, 1987(1987-08-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]հայ իրավաբան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի Աշխատակազմի քարտուղար, քանդակագործ, նկարիչ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Կրթություն և վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-2008 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի Քանդակի բաժնում (բակալավրիատ)։
  • 2010-2012 թթ. սովորել է ԵԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի Քանդակի բաժնում (մագիստրատուրա)։
  • 2012 թ. վերապատրաստվել է Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի կողմից իրականացված «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության,ուսումնասիրման և վերականգնման» ծրագրի շրջանակում։
  • 2015-2017 թթ. սովորել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում (մագիստրատուրա)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թ.-ին ավարտել է Երևանի Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 միջնակարգ դպրոցը։
  • 2008 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի բակալավրիատը։
  • 2008-2010 թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • 2012 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրան։
  • 2012 թ.-ի մարտ-նոյեմբերին աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում՝ որպես հնագիտական իրերի վերականգնող (реставратор):
  • 2012 թ.-ին մասնակցել է Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացներին՝ հնագիտական մետաղյա առարկաների ուսումնասիրման և վերականգնման թեմայով։
  • 2015 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
  • 2017 թ. ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
  • 2015 թ.-ից աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում՝ որպես դասախոս։
  • 2018 թ․ ապրիլի 13-ին Ֆրանսիայի հրապարակից միացել է «Իմ քայլը» խաղաղ անհնազանդության ակցիաներին[փա՞ստ]։
  • 2018 թ. հունիսից նախաձեռնել ու ակտիվորեն մասնակցել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ապօրինի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաներին։
  • 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է ավագանու անդամի թեկնածու։
  • 2018 թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ղեկավար է Թիվ 3 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախընտրական շտաբը՝ համակարգելով մոտ 50 հոգանոց կամավորական թիմի աշխատանքները։
  • 2020 թ․ օգոստոսից-հոտկեմբեր աշխատել է «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ որպես Ուսումնական գծով փոխտնօրեն։
  • 2020 թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ․ ապրիլի 1-ն աշխատել է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես տնօրեն։
  • 2022 թ․ ապրիլի 1-ին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի Աշխատակազմի քարտուղար։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2017 թ.-ի հուլիս-Հանրապետական երիտասարդական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) ցուցասրահ։
  2. 2017 թ.-ի հունիս-«Քանդակ 2017» խորագրով հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  3. 2016 թ.-ի դեկտեմբեր-«Մեկական աշխատանք» հանրապետական ցուցահանդես` ՀՆՄ ցուցասրահ։
  4. 2016 թ.-ի հոկտեմբեր-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` Երևանի քաղաքապետարան։
  5. 2016 թ.-ի սեպտեմբեր- ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես` ՀՆՄ ցուցասրահ։
  6. 2015 թ.-ի դեկտեմբեր- «Նյու» խորագրով ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  7. 2015 թ.-ի դեկտեմբեր- Հանրապետական երիտասարդական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  8. 2015 թ.-ի հոկտեմբեր- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ԳՊԱ 70-ամյակին նվիրված ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  9. 2015 թ.-ի մայիս-Հաղթանակի 70 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  10. 2013 թ.-ի մայիս- Քանդակ-գրաֆիկա հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  11. 2013 թ.-ի ապրիլ-«Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդես Թբիլիսիում։
  12. 2013 թ.-ի հունվար- Ս. Սարգսի տոնին նվիրված հոբելյանական 5-րդ ցուցահանդես (3-րդ մրցանակ)՝ ՀՆՄ ցուցասրահ։
  13. 2012 թ.-ի հոկտեմբեր- ՀՀ նկարիչների միության 80 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  14. 2012 թ.-ի հուլիս- Հանրապետական երիտասարդական ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  15. 2012 թ.-ի հունիս- «Նկարիչները երեխաների համար» խորագրով ցուցահանդես՝ Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց։
  16. 2012 թ.-ի մայիս- ԵԳՊԱ դիպլոմային պաշտպանության ցուցադրություն՝ ՀՆՄ ցուցասրահ։
  17. 2012 թ.-ի ապրիլ-«Սինթեզ» խորագրով ցուցահանդես՝ « Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահ։
  18. 2012 թ.-ի փետրվար- Ս.Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես՝ «Ակադեմիա» պատկերասրահ։
  19. 2012 թ.-ի հունվար- «Մովսեսն անկախության ջահակիր» խորագրով հանրապետական ուսանողական ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին՝ ՀՆՄ ցուցասրահ։
  20. 2011 թ.-ի դեկտեմբեր- «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  21. 2011 թ.-ի մայիս- «Թանգարանային գիշեր» ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարան։
  22. 2011 թ.-ի ապրիլ- ԵԳՊԱ հիմնադրման 65 ամյակին նվիրված ցուցահանդես՝ ՀՆՄ ցուցասրահ։
  23. 2011 -2003 թթ.-Մանկապատանեկան խմբակային ցուցահանդեսներ Մալաթիայի և Արաբկիրի հայորդաց տներում, հայորդաց տների հաշվետու ցուցահանդես ՀՆՄ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]