Ալինա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Մարտիրոսյան
Ալինա Մարտիրոսյան
Ծնվել է1979 թ. մայիսի 6
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիությունհայ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան (2001)
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրՇարմ Հոլդինգ
ԱմուսինԿարեն Արայան
Երեխաներ1 որդի՝ Էմանուել

Ալինա Մարտիրոսյան (ծնվ. 1979 թ. մայիսի 6, Երևան), հայ դերասանուհի։

Կենսագրություն և գործունեություն

Ալինա Մարտիրոսյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 6-ին՝ Երևանում։

Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը։ 17 տարեկանում ամուսնացել է, 19-ում կորցրել ամուսնուն, ապա մայր դարձել[1]։ 1996-2001 թթ սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։ 1996 թ. մասնակցել է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին, որից հետո զբաղվել է մոդելային գործունեությամբ։ Բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանի քույրն է։

2016 թվականին ամուսնացել է Կարեն Արայանի հետ[2]։

Համագործակցել է «Շարմ» ընկերության հետ։

Նկարահանվել է «Պահանջվում է միլիոնատեր» (2010 թ.) գեղարվեստական ֆիլմում։

Համագործակցել է մի շարք գովազդային գործակալությունների հետ։

Նկարահանվել է «Անուրջներ» (2011 թ.), «Եղբայրներ» (2012 թ.), «Մամա» (2013 թ.) և այլ հեռուստասերիալներում, «Տնփեսա» (2014 թ.) հեռուստանախագծում [3]։2015 թ. նկարահանվել է «Երանի» սերիալում:2016 թ. նկարահանվել է «Քարե Դարդ» սիթքոմում:Իսկ այժմ նկարահանվում է «Խաբկանք» սերիալում:

Արտաքին հղումներ

Ալինա Մարտիրոսյանի ՅուԹուբի էջը

Ծանոթագրություններ

  1. Անձնական կյանք
  2. Ալինա Մարտիրոսյանի ամուսնությունը
  3. Մասնակցությունը սերիալներում