Ռուզան Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզան Գասպարյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրԴոլանլար (Արևշատ), նոյեմբերի 7, 1961 (62 տարեկան)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Ռուզան (Ռոզա) Էդուարդի Գասպարյան (նոյեմբերի 7, 1961, Արևշատ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի:

Կենսագրություն

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 7-ին, Հադրութի շրջանի Դոլանլար (այժմ՝ Արևշատ) գյուղում։ 1979 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1983 թ.՝ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնին կից գործող դրամատիկ դերասանի ստուդիան, 2013 թ.՝ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Ստուդիայում սովորելու տարիներին (1981-1983 թթ.) միաժամանակ խաղացել է թատրոնի բեմադրություններում՝ Զովիկ (Ա.Պապայան՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Աղջիկ (Օ. Ուայլդ՝ «Երջանիկ արքայազնը»)։

Աշխատանքային կենսագրությունն սկսել է 1983-ին՝ Ղարմետաքսկոմբինատում՝ որպես բանվորուհի։ Աշխատանքին զուգընթաց մասնակցել է Ղարմետաքսկոմբինատի ժողովրդական թատրոնի բեմադրություններին՝ Մարիա Շուլց (Ա.Արաքսմանյան՝ «Անտառները շարժվում են»), Գոհար (Ա.Պապայան՝ «Մեծ հարսանիք») և այլն։ Բեմադրությունները ներկայացվել են Ղարմետաքսկոմբինատի թատերասերների, ինչպես նաև՝ երկրամասի գյուղական բնակավայրերի հանդիսատեսի դատին։

Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում աշխատանքային գործունեությունը սկսել է 2007 թվականից՝ որպես դերասանուհի [1]։ Նրա լավագույն դերակատարումներից են՝ Խազնադար (Գ.Տեր-Գրիգորյան՝ «Զգուշացեք, նա դեռ կա»), Զարա (Ս. Խալաթյան՝«Սերը պահարան չի հարցնում»), Դացա (Բ.Նուշիչ՝ «Տիկին մինիստրուհի»), Մեծ մամ (Վ.Օվյան՝ «Ակամա մեղավորներ»), Նան, Տատ, Կիրակոսի կին (Վ.Օվյան՝ «Աշխարհը Լոռվա ձորերում»), Պարուհի (Մուրացան՝ «Ռուզան») և այլն։

Արտասանություններով ակտիվորեն մասնակցում է թատրոնի, ինչպես նաև համաքաղաքային գրական-երաժշտական և հումորային ծրագրերին։

2007 թվականից առ այսօր աշխատում է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես երկրորդ կարգի դերասանուհի:

Արցախյան այա՝ Ռուզան Գասպարյան
Պատկեր:Ruzangasp.jpg
Կիրակոսի կին՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» պիեսում
Պատկեր:Ruzangaspar.jpg
Կիրակոսի կին՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» պիեսում

Դերերը՝ թատերական ներկայացումներում

Ներկայացում Դեր
Աշխարհն, այո, շուռ է եկել Զովիկ
Երջանիկ արքայազնը Աղջիկ
Անտառները շարժվում են Մարիա Շուլց
Մեծ հարսանիք Գոհար
Զգուշացեք, նա դեռ կա Խազնադար
Սերը պահարան չի հարցնում Զարա
Տիկին մինիստրուհի[2] Դացա
Ակամա մեղավորներ Մեծ մամ
Աշխարհը Լոռվա ձորերում Նան, Տատ, Կիրակոսի կին
Ռուզան Պարուհի
Վեղետ մատաղ, իմ Արցախ[3] Սաթենիկ

Մասնակցությունը՝ կինոնկարներում

Ֆիլմ Ռեժիսոր
Եթե բոլորը... Նատալյա Բելյաուսկենե
Ընդհատված մանկություն Ջիվան Ավետիսյան
Միստիկ երկիր Առան [4] Հրանտ Մովսիսյան

Ծանոթագրություններ