Ջալալ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջալալ Հարությունյան
նոյեմբերի 11, 1974(1974-11-11) (49 տարեկան) -
ԾննդավայրՊատարա, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրԱՀ Պաշտպանության բանակ
ՊաշտոնԱՀ ՊԲ հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Պարգևներ
Արցախի հերոս

Ջալալ Անատոլիի Հարությունյան (նոյեմբերի 11, 1974(1974-11-11), Պատարա, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր[1][2], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–Պաշտպանության բանակի հրամանատար[3]։

Կենսագրություն

1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։

Զինվորական ծառայութուն

2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար[4][5]։

2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից[3]։

Կոչումներ և պարգևներ

2019 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Ծանոթագրություններ

  1. «Ջալալ Հարությունյանը գեներալ-մայորի կոչում է ստացել».
  2. «Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել».
  3. 3,0 3,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար».
  4. «Ջալալ Հարությունյանը նշանակվել է զորամասի հրամանատար».
  5. «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար».

Արտաքին հղումներ