Հզորացնելով արքունի բանակը (40 հազար զինվոր)՝ պայքարել է արաբական ամիրայությունների դեմ։ Հայտնի է կենտրոնախույս ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան Կաղզվանի մոտ) 40 հազարանոց զորաբանակով ջախջախեց Արշարունիք խուժած Կայսիկ ցեղի առաջնորդ Ջահհաֆ (Ջահապ) պարսիկին, կանխեց Աշոտ Ա-ի դեմ Հայաստանի ոստիկան Ահմադի և Պարտավի ամիրայի դավադրությունը։ 890 թվականին ըմբոստացել է Սմբատ Ա-ի դեմ, հաջողության չհասնելով՝ հաշտվել և շարունակել սպարապետությունը։ Վերակառուցել է Կարս բերդաքաղաքի ամրությունները, հիմնել ապարանք[1]:
Ծանոթագրություններ
↑Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 9.
Գրականություն
«Պատմութիւն տիեզերական», Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), ԱՊԲ, 1885, Բ., բ.
Աղբյուրներ
«Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
«Պատմութիւն Հայոց», Հովհաննես Դրասխանակերտցի, կթ, լ, իը
«Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Գ., ի.
«Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 676-678, 705-710
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։