Ռեֆլեքսային սինկոպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեֆլեքսային սինկոպե
Reflex syncope
ՏեսակՎազովագալ, Իրավիճակային, Կարոտիդային սինուս
Բժշկական մասնագիտությունՆյարդաբանություն, Սրտանոթային
ՀՄԴ-10R55
ԱխտորոշումԱյլ հնարավոր պատճառները բացառելուց հետո ախտանիշների հիման վրա
Տարբերակիչ ախտորոշումՕրթոստատիկ հիպոթենզիա, Հիպոգլիկեմիա, Առիթմիա
ԲարդություններՎնասվածք
ՏևողությունԿարճ

Ռեֆլեքսային սինկոպե կամ ուշագնացություն, գիտակցության կարճ կորուստ՝ արյան ճնշման անկամբ, որը պայմանավորված է նյարդային համակարգով[1]: Մինչև գիտակցության կորուստը, կարող է ի հայտ գալ գերքրտնարտադրություն, տեսողության թուլացում և ականջներում խշշոց[2]: Երբեմն անգիտակից վիճակում մարդը կարող է ցնցվել[2]: Բարդություններից է վնասվածքը, որն առաջանում է վայր ընկնելուց[2]:

Ռեֆլեքսային սինկոպեն բաժանված է երեք տեսակի՝ վազովագալ, իրավիճակային և կարոտիդային սինուս[3]: Վազովագալ սինկոպե սովորաբար հարուցում են՝ արյան տեսարանները, ցավը, հուզական սթրեսը կամ երկար կանգնած մնալը[4]: Իրավիճակային սինկոպեի տրիգերներ են հանդիսանում միզարձակումը, կլման ակտը կամ հազը[3]: Կարոտիդային սինուսի սինկոպեն պայմանավորված է պարանոցում քնային զարկերակների ճնշմամբ[3]: Հիմքում ընկած է նյարդային համակարգը, որը դանդաղեցնելով սրտի ռիթմը և լայնացնելով անոթները, հանգեցնում է արյան ճնշման անկման, և հետևաբար՝ ոչ բավարար քանակությամբ արյան հոսքի դեպի ուղեղ[3]: Ախտորոշումը հիմնված է ախտանիշների վրա, հնարավոր այլ պատճառները բացառելուց հետո[5]:

Վերականգնումը տեղի է ունենում առանց հատուկ բուժման[6]: Կանխարգելման միջոց է հանդիսանում տրիգերներից խուսափումը[6]: Բավարար քանակի հեղուկների և աղի օգտագործումը, ինչպես նաև որոշ վարժություններ նույնպես կարող են օգտակար լինել[6][7]: Եթե դրանք բավարար չեն վազովագալ սինկոպեի համար, ապա կարող են օգտագործվել այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են Միդոդրինը կամ Ֆլուդրոկորտիզոնը[7]: Ժամանակ առ ժամանակ կարող է օգտագործվել նաև սրտանոթային դեղամիջոցներ[6]: Ռեֆլեքսային սինկոպե ունեն տարեկան1000 մարդուց առնվազն 1-ը [8]: Ռեֆլեքսային սինկոպեն ամենատարածված ձևն է, որը կազմում է բոլոր դեպքերի ավելի քան 50% -ը[6]:

Նշաններ և ախտանշաններ

Վազովագալ սինկոպեի դրվագները սովորաբար կրկնվում են, և լինում այն դեպքերում, երբ նախատրամադրված անձը ենթարկվում է հատուկ տրիգերների ազդեցության: Գիտակցությունը կորցնելուց առաջ անհատը հաճախ ունենում է վաղ նշաններ կամ ախտանիշներ, ինչպիսիք են՝ թեթևամտությունը, սրտխառնոցը, ծայրահեղ տաք կամ ցուրտ լինելու զգացումը (ուղեկցվում է քրտնարտադրությամբ), ականջներում աղմուկը, սրտի շրջանում անհարմար զգացողությունը, անառողջ մտքերը,խոսելու կամ բառեր կազմելու անկարողություն (երբեմն զուգորդվում է մեղմ շողոքորթությամբ), թուլություն և տեսողական խանգարումներ: Ինչպիսիք են լույսերի չափազանց պայծառ կամ ֆուզիոն թվալը, կամ թունելի տեսողությունը, սև ամպի նման բծերը: Ախտանիշները կարող են ավելի ինտենսիվ դառնալ գիտակցության կորստից մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե առաջ: Սկիզբը սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը նստած կամ կանգնած է:

Երբ մարդ կորցնում է գիտակցությունը, նա ընկնում է ներքև (եթե դա հնարավոր չի լինում կանխել), և այդ դիրքում արյան հոսքը դեպի ուղեղ վերականգնվում է, որի հետևանքով վերականգնվում է գիտակցությունը: Եթե մարդը չի ընկնում լիովին ուղիղ դիրքում, և գլուխը մնում է ավելի բարձր, ապա նման դեպքը կարող է հանգեցնել ուղեղի արյան հոսքի կարգավորման խանգարման, և մարմնի նեյրոնները դրդվում են՝ հանգեցնելով մկանների լարվածության:

Ինքնավար նյարդային համակարգի ֆիզիոլոգիական վիճակը (տես ստորև), որը հանգեցնում է գիտակցության կորստի, կարող է պահպանվել մի քանի րոպե, այնպես որ

  • եթե հիվանդները փորձում են նստել կամ կանգնել, երբ արթնանում են, նրանք կարող են կրկին ուշաթափվել
  • մարդը կարող է մի քանի րոպեի կամ ժամերի ընթացքում ունենալ սրտխառնոց և լինել գունատ

Պատճառներ

Ռեֆլեքսային սինկոպե տեղի է ունենում ի պատասխան տրիգերների`սրտի ռիթմի և արյան ճնշման կարգավորող մեխանիզմի խանգարման պատճառով: Երբ սրտի ռիթմը դանդաղում է կամ արյան ճնշումը նվազում է, տեղի է ունենում արյան հոսքի նվազում և ուշագնացության առաջացում[9]:

Վազովագալ սինկոպե

Գործոններից են.

  • Երկար կանգնած մնալ [10]
  • էմոցիոնալ սթրես [10]
  • Ցավ [10]
  • Արյան տեսարան [10]
  • Ժամանակի փոփոխվող մագնիսական դաշտ

Իրավիճակային սինկոպե

  • Միզելուց հետո կամ ընթացքում [11]
  • Լարում, օրինակ՝ աղիքի դատարկման ժամանակ [11]
  • Հազ [11]
  • Կլման ակտ [11]
  • Ծանր քաշ բարձրացնել [11][12]

Կարոտիդային սինուսի սինկոպե

Կարող է առաջանալ պարանոցի որոշակի կետին սեղմելիս[13]: Օրինակ՝ սափրվելու, գլուխը շրջելու կամ ամուր օձիք կրելու ժամանակ [13]:

Պաթոֆիզիոլոգիա

Անկախ տրիգերի տեսակից ռեֆլեքսային սինկոպեի առաջացման մեխանիզմը նույնն է: Ուղեղաբնում տեղակայված կորիզների (մենավոր ուղղու կորիզ - nucleus tractus solitarius) գրգռվում են ուղղակի կամ անուղղակի մեխանիզմով, որը կբերի պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացման և սիմպաթիկ նյարդային համակարգի թուլացման:

Սա հանգեցնում է հեմոդինամիկ ռեակցիաների փոփոխությունների:

  1. Մի կողմից սրտանոթային պատասխանն է. նվազում է սրտի կծկման հաճախականությունը (բացասական քրոնոտրոպ էֆեկտ) և կծկողականությունը (բացասական ինոտրոպ էֆեկտ)՝ հանգեցնելով սրտի արտամղման նվազման, որը բավարար պայման է հանդիսանում ուշագնացության առաջացման համար: Կարծում են, որ այս ռեակցիաները հիմնականում պարասիմպատիկ համակարգի ուժեղացման արդյունք են:
  2. Մյուս կողմից անոթալայնիչ ազդեցությունն է՝ պայմանավորված արյան ճնշման անկմամբ (մինչև 80/20) առանց սրտի ռիթմի մեծ փոփոխության: Այս երևույթը տեղի է ունենում արյան անոթների լայնացման հետևանքով, հավանաբար, սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի նվազման արդյունքում:
  3. Վազովագալ ռեֆլեքսով հիվանդների մի մասը կարող են այս երկու մեխանիզմեների միջակայքում լինել:

Այս ֆիզիոլոգիական ռեակցիաների բացատրություններից մեկը Բեզոլդ-Յարիշի ռեֆլեքսն է:

Վազովագալ սինկոպեն կարող է լինել որպես էվոլյուցիայի, մասնավորապես`սուր սթրեսի պատասխան[14][15]:

Ախտորոշում

Բացի վերը նկարագրված մեխանիզմից, մի շարք այլ վիճակներ կարող են առաջացնել սինկոպե: Գիտակցության կորստի համար ճիշտ ախտորոշում կատարելը դժվար է: Վազովագալ սինկոպեի ախտորոշման հիմքում ընկած են ազդակների, ախտանիշների և ժամանակի ընթացքի բնորոշ օրինաչափության հստակ նկարագրությունը:

Կարևոր է տարբերակել թեթևամտությունը, ցնցումները, գլխապտույտը և արյան գլուկոզայի ցածր մակարդակը, ինչպես նաև մյուս պատճառները:

Վազովագալ սինկոպե պարբերաբար ունեցող մարդկանց մոտ ախտորոշման ճշգրտությունը հաճախ կարող է բարելավվել հետևյալ ախտորոշիչ թեստերից մեկի միջոց.

Դեղամիջոցներ

Ռեֆլեքսային սինկոպեի համար նախատեսված բուժումը կենտրոնանում է տրիգերներից խուսափելու, սինկոպեի ընթացքում ուղեղի արյան հոսքի վերականգնման և վերը նկարագրված պաթոֆիզիոլոգիական մեխանիզմի ընդհատման կամ կանխարգելիչ միջոցառումների վրա:

Կենսակերպի փոփոխում

  • Բուժման հիմնաքարն է հանդիսանում տրիգերներից խուսափումը: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ վազովագալ սինկոպեի մեջ մեծ կրճատումներ են արել թերապևֆտների հետ աշխատելիս, հիմնված վարժությունների վրա, եթե տրիգերը հոգեկան կամ հուզական է, օրինակ՝ արյունոտ տեսարանը[17]: Այնուամենայնիվ, եթե տրիգերը հատուկ դեղամիջոց է, ապա այն չկիրառելը միակ բուժումն է:
  • «Լարվածության կիրառում» կոչվող տեխնիկան կարող է լրացուցիչ օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր արյան տեսարաններից ուշագնաց են լինում[18]: Տեխնիկան կատարվում է կմախքի մկանները մոտ 15 վայրկյան լարվածության մեջ պահելով, երբ ազդեցությունը տեղի է ունենում, մկանները աստիճանաբար թուլանում են[19]: Այնուհետև սա կիրառում են մի քանի րոպեների ընթացքում, 30 վարկյան[19]:
  • Քանի որ վազովագալ սինկոպեի ժամանակ արյան ճնշումը նվազում է, ամբողջ մարմնի թուլացումը բարենպաստ չէ[17]: Մարդը կարող է շարժվել կամ խաչել ոտքերը և ձգել ոտքերի մկանները՝ արյան ճնշման անկումից խուսափելու համար[20]:
  • Նախքան տրիգերների ազդեցությանը տուժած անձը կարող է մեծացնել աղի և հեղուկների կիրառումը՝ արյան ծավալը մեծացնելու համար: Սպորտային ըմպելիքները կամ էլեկտրոլիտներով հարուստ խմիչքները կարող են օգտակար լինել:
  • Մարդիկ պետք է տեղեկացված լինեն այն մասին, թե ինչպես արձագանքել սինկոպեի հետագա դրվագներին, մասնավորապես եթե նրանք զգում են նախազգուշացնող նշաններ: Նրանք պետք է պառկեն և ոտքերը բարձրացնեն, կամ գլուխը իջեցնեն ուղեղի արյան հոսքը մեծացնելու համար: Նախազգուշացնող նշանների ի հայտ գալուց հիվանդը պետք է տեղափոխվի ավելի անվտանգ վայր: Նրանք պետք է որոշեն իրենց տեղը այնպես, որ անվտանգ ընկնեն: Անվտանգ վայրը պետք է մոտակայքում լինի, քանի որ ժամանակը մեծ նշանակություն ունի, որովհետև այդ նշանները ի հայտ են գալիս սինկոպեից մի քանի րոպե առաջ: Եթե մարդը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է պառկեցնել և գլուխ թեքել դեպի մի կողմի վրա: Ամուր հագուստը պետք է թուլանա: Եթե դրդիչ գործոնը հայտնի է, ապա հնարավորության դեպքում այն պետք է հեռացվի (օրինակ՝ ցավի պատճառը):
  • Կոմպրեսիոն գուլպաներ հագնելը նույնպես կարող է օգտակար լինել:

Դեղամիջոցներ

Վազովագալ սինկոպի համար երկարատև թերապիայի տեսակները ներառում են[27][28].

  • Նախաբեռնվածության վրա ազդող դեղամիջոցներ
  • Անոթասեղմիչներ
  • Հակախոլիներգիկ դեղամիջոցներ
  • Բասական ազդեցության սրտային ինոտրոպներ
  • Կենտրոնական ազդեցության դեղամիջոցներ
  • Մեխանիկական սարքեր
  • Հիպոտենզիվ դեղորայքների դադարեցումը կարող է օգտակար լինել որոշների համար, բարց հակահիպերտոնիկ դեղամիջոցների դադարեցումը որոշների համար կարող է վտանգավոր լինել: Հակահիպերտոնիկ դեղամիջոցների կիրառումը կարող է վատացնել վիճակը, քանի որ որպես կոմպենսացիա կարող է ճնշման բարցրացում լինել:

Կանխատեսում

Ուշագնացության կարճ տևողությունը սովորաբար ծանր հետևանքներ չի թողնում առողջության վրա: Ռեֆլեքսային սինկոպե կարող է հանդիպել նաև առողջ մարդկանց մոտ և ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են երկար կանգնած մնալը:

Վազովագալ սինկոպեի հիմնական վտանգը ընկնելուց հետո վնասվածք ստանալն է: Բուժումը սովորաբար կանխում է ռեֆլեքսային սինկոպեն, բայց որոշ մարդկանց չի օգնում բուժումը[29]:

Ծանոթագրություն

  1. Adkisson, WO; Benditt, DG (September 2017). «Pathophysiology of reflex syncope: A review». Journal of Cardiovascular Electrophysiology. 28 (9): 1088–1097. doi:10.1111/jce.13266. PMID 28776824.
  2. 2,0 2,1 2,2 Aydin, MA; Salukhe, TV; Wilke, I; Willems, S (26 October 2010). «Management and therapy of vasovagal syncope: A review». World Journal of Cardiology. 2 (10): 308–15. doi:10.4330/wjc.v2.i10.308. PMC 2998831. PMID 21160608.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Adkisson, WO; Benditt, DG (September 2017). «Pathophysiology of reflex syncope: A review». Journal of Cardiovascular Electrophysiology. 28 (9): 1088–1097. doi:10.1111/jce.13266. PMID 28776824.
  4. «Syncope Information Page». National Institute of Neurological Disorders and Stroke. Վերցված է 9 November 2017-ին.
  5. Brignole, Michele; Benditt, David G. (2011). Syncope: An Evidence-Based Approach. Springer Science & Business Media. էջ 158. ISBN 9780857292018.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Adkisson, WO; Benditt, DG (September 2017). «Pathophysiology of reflex syncope: A review». Journal of Cardiovascular Electrophysiology. 28 (9): 1088–1097. doi:10.1111/jce.13266. PMID 28776824.
  7. 7,0 7,1 Shen, WK; Sheldon, RS; Benditt, DG; Cohen, MI; Forman, DE; Goldberger, ZD; Grubb, BP; Hamdan, MH; Krahn, AD (1 August 2017). «2017 ACC/AHA/HRS Guideline for the Evaluation and Management of Patients With Syncope: Executive Summary: A Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Clinical Practice Guidelines and the Heart Rhythm Society». Circulation. 136 (5): e25–e59. doi:10.1161/CIR.0000000000000498. PMID 28280232.
  8. Aydin, MA; Salukhe, TV; Wilke, I; Willems, S (26 October 2010). «Management and therapy of vasovagal syncope: A review». World Journal of Cardiology. 2 (10): 308–15. doi:10.4330/wjc.v2.i10.308. PMC 2998831. PMID 21160608.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. «Vasovagal syncope: Causes». MayoClinic.com. 7 August 2010. Վերցված է 10 August 2016-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Syncope Information Page». National Institute of Neurological Disorders and Stroke. Վերցված է 9 November 2017-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Adkisson, WO; Benditt, DG (September 2017). «Pathophysiology of reflex syncope: A review». Journal of Cardiovascular Electrophysiology. 28 (9): 1088–1097. doi:10.1111/jce.13266. PMID 28776824.
  12. Adkisson, WO; Benditt, DG (September 2017). «Pathophysiology of reflex syncope: A review». Journal of Cardiovascular Electrophysiology. 28 (9): 1088–1097. doi:10.1111/jce.13266. PMID 28776824.
  13. 13,0 13,1 «Syncope Information Page». National Institute of Neurological Disorders and Stroke. Վերցված է 9 November 2017-ին.
  14. Blanc JJ, Alboni P, Benditt DG (2015). «Vasovagal syncope in humans and protective reactions in animals». Europace. 17 (3): 345–9. doi:10.1093/europace/euu367. PMID 25662986.
  15. Alboni P, Alboni M (2014). «Vasovagal Syncope As A Manifestation Of An Evolutionary Selected Trait». Journal of Atrial Fibrillation. 7 (2): 1035. doi:10.4022/jafib.1035 (inactive 2020-01-22). PMC 5135249. PMID 27957092.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of Հունվար 2020 (link)
  16. «Vasovagal syncope». Ann. Intern. Med. 133 (9): 714–25. 2000. doi:10.7326/0003-4819-133-9-200011070-00014. PMID 11074905.
  17. 17,0 17,1 Durand, VM; DH Barlow (2006). Essentials of Abnormal Psychology 4th Edition. էջ 150. ISBN 978-1111836986. Վերցված է 12 August 2016-ին.{{cite book}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. Hersen, Michel (2005). Encyclopedia of Behavior Modification and Cognitive Behavior Therapy. SAGE. էջ 30. ISBN 9780761927471.
  19. 19,0 19,1 Felgoise, Stephanie; Nezu, Arthur M.; Nezu, Christine M.; Reinecke, Mark A. (2006). Encyclopedia of Cognitive Behavior Therapy. Springer Science & Business Media. էջ 291. ISBN 9780306485817.
  20. France CR, France JL, Patterson SM (January 2006). «Blood pressure and cerebral oxygenation responses to skeletal muscle tension: a comparison of two physical maneuvers to prevent vasovagal reactions». Clin Physiol Funct Imaging. 26 (1): 21–5. doi:10.1111/j.1475-097X.2005.00642.x. PMID 16398666.
  21. «Prevention of Syncope (POST): a randomized, placebo-controlled study of metoprolol in the prevention of vasovagal syncope». Circulation. 113 (9): 1164–70. March 2006. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.535161. PMID 16505178.
  22. «Lack of efficacy of atenolol for the prevention of neurally mediated syncope in a highly symptomatic population: a prospective, double-blind, randomized and placebo-controlled study». J. Am. Coll. Cardiol. 37 (2): 554–9. February 2001. doi:10.1016/S0735-1097(00)01155-4. PMID 11216978.
  23. Grubb BP, Kosinski D, Mouhaffel A, Pothoulakis A (2012-05-24). «The use of methylphenidate in the treatment of refractory neurocardiogenic syncope». Pacing Clin Electrophysiol. 19 (5): 836–40. doi:10.1111/j.1540-8159.1996.tb03367.x. PMID 8734752.
  24. Ali Aydin, Muhammet; Salukhe, Tushar; Wilkie, Iris; Willems, Stephan (2010). «Management and therapy of vasovagal syncope: A review». World J Cardiol. 2 (10): 308–15. doi:10.4330/wjc.v2.i10.308. PMC 2998831. PMID 21160608.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  25. Amy M. Karch. «epinephrine (adrenaline)». 2006 Lippincott's Nursing Drug Guide. Վերցված է 12 August 2016-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. «Vasovagal Syncope: What is it?». Արխիվացված է օրիգինալից 3 January 2014-ին. Վերցված է 11 August 2016-ին.
  27. «Vasovagal syncope». Ann. Intern. Med. 133 (9): 714–25. 2000. doi:10.7326/0003-4819-133-9-200011070-00014. PMID 11074905.
  28. Fenton AM, Hammill SC, Rea RF, Low PA, Shen WK (2000). «Vasovagal syncope». Ann. Intern. Med. 133 (9): 714–25. doi:10.7326/0003-4819-133-9-200011070-00014. PMID 11074905.
  29. «Vasovagal Syncope Prognosis». MDGuidelines. Վերցված է 11 August 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)