Call Me When You’re Sober

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Call Me When You're Sober»
«Call Me When You're Sober» սինգլի շապիկը (Evanescence, 2006)
Evanescenceսինգլը
««The Open Door»» ալբոմից
Թողարկված2006 թվականի սեպտեմբերի 25
ՖորմատCD
Ձայնագրված2005-2006
Ժանրալտերնատիվ մետալ
Տևողություն3:36
ԼեյբլWind-up Records?
ՊրոդյուսերԴեյվ Ֆորթման
Evanescence-ի սինգլների ժամանակագրություն
««Missing»»
(2004)
«Call Me When You're Sober»
(2006)
««Lithium»»
(2007)

«Call Me When You’re Sober» (հայերեն՝ «Զանգի՛ր ինձ, երբ կլինես սթափ»), երգ, որը գրել են Էմի Լին և Թերրի Բալզամոն «Evanescence» խմբի համար: Այն թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերի 25-ին որպես ստուդիական երկրորդ ալբոմի՝ «The Open Door»-ի առաջին սինգլ: Այն պաշտոնապես ռադիոյի ռոտացիային ավելացվել է 2006 թվականի օգոստոսի 7-ին, բայց տարածվել է դեռևս հուլիսի 30-ին՝ ռադիոկայաններին ստիպելով սկսել այն ավելի վաղ նվագել:

Ավստրալական և նորզելանդական տարբերակ

Ավստրալիայում և Նոր Զելանդիայում «Call Me When you’re Sober»-ի առաջին թողարկման ժամանակ մի շարք սխալներ է թույլ տրվել, այդ թվում՝ երգի և խմբի անվանումներում: Այդ նույն դժբախտությանը չի շրջանցել նաև հենց «The Open Door» ալբոմը, որտեղ բուկլետում սխալ է թույլ տրվել «Weight of the World» երգի տեքստում: Սինգլը վերաթողարկվել է շտկված տարբերակով, սակայն որոշ խանութներ որոշել են վաճառել նաև հին տարբերակները նույնպես։

Երգի մասին

Երգի թողարկումից հետո Շոն Մորգանը հայտարարել է, որ գնում է ռեաբիլիտացիայի։ Երգը պատմում է, որ նա իր կործանարար սովորությունները վեր է դասում Էմիից, և Էմին դա գիտակցելուց հետո որոշում է խզել հարաբերությունները։

Էմի Լին երգի մասին ասել է.

Բացարձակապես ակնհայտ է, թե ում մասին է այս երգը։ Ես գիտեմ, որ մարդիկ կարող են կարդալ տողամիջում և կարծել, թե դա իմ նախկին ընկերոջ՝ Շոն Մորգանի մասին է, բայց ես նաև ուզում էի, որ դա լինի այդքան պարզ: Ինձ պետք էր ամեն ինչ միանշանակ ասել, թե ինչպես եմ ես ինձ երկար ժամանակ զգացել: Երաժշտությունն ինձ համար թերապիա է: Սա բացասական երևույթների կույտ է, որոնց միջով ես անցել եմ: Դա ինձ թույլ է տալիս որևէ վատը վերածել մի գեղեցիկ բանի:

Ստեղծագործությունների ցանկ

  • CD (բրիտանական տարբերակի համար երկու CD) Թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերին[1]

CD 1:

# Անվանում Տևողություն
1. «Call Me When You're Sober» (Album version) 3:34
2. «Call Me When You're Sober» (Acoustic version) 3:37

CD 2:

# Անվանում Տևողություն
1. «Call Me When You're Sober» (Album version) 3:34
2. «Call Me When You're Sober» (Acoustic version) 3:37
3. «Making of the Video» (Video clip) 5:20
4. «Call Me When You're Sober» (Music video) 3:33
  • Վինիլ (Մեծ Բրիտանիայի համար սահմանափակ տպաքանակ վինիլային սկավառակում) Թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերին
# Անվանում Տևողություն
1. «Call Me When You're Sober» (Album version) 3:34
2. «Call Me When You're Sober» (Acoustic version) 3:37

Տեսահոլովակ

Պատկեր:CALL ME WHEN YOUR SOBER.jpg
«Call Me When You’re Sober» տեսահոլովակում Էմի Լին Կարմիր գլխարկի կերպարում

Տեսահոլովակը նկարահանել են 2006 թվականի հուլիսին: «Call Me When You’re Sober» երգի տեսահոլովակի ռեժիսորը Մարկ Ուեբն է, որը «My Chemical Romance» խմբի «Helena» երգի և «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմի ապագա ռեժիսորն է: Դա Էմի Լիի՝ խմբի ամենասիրելի տեսահոլովակն է: Ուեբը նաև խմբի վերջին սինգլի՝ «Good Enough»-ի պրոդյուսերն է:

Տեսահոլովակի սյուժեի հիմքում ընկած է Կարմիր գլխարկի մասին հեքիաթը, գայլի դերում խաղում է սկսնակ դերասան Օլիվեր Գուդվիլը: Ամբողջ տեսանյութի ընթացքում Գայլը փորձում է հրապուրել Կարմիր գլխարկին (այսինքն՝ Էմիին), բայց վերջում աղջիկը նրան հակահարված է տալիս։ Գայլերի հետ տեսարանի նկարահանումների ժամանակ մի գայլ նկարահանվել է հենց տեսախցիկի առաջ։ Էմիի մոտ նաև սկսվել է գայլի բրդի հանդեպ ալերգիա, սակայն նա հաղթահարել է այն։

Տեսահոլովակում նկարահանվել են Էմի Լին, Թերրի Բալզամոն, Ջոն Լեքոմպտը, Ռոքքի Գրեյը:

Դիրք հիթ-շքերթներում

Հիթ-շքերթ (2006) Դիրք
U.S. Billboard Hot 100[2] 10
U.S. Billboard Pop 100[2] 10
U.S. Billboard Hot Mainstream Rock Tracks[2] 5
U.S. Billboard Hot Modern Rock Tracks[2] 4
U.S. Billboard Adult Top 40[3] 8
Australia ARIA Top 50 Singles[4] 5
Canadian Top 100 Airplay[5] 3
France Top 100 Singles 20
Հիթ-շքերթ (2006) Դիրք
Germany Top 100 Singles 13
Ireland Top 50 Singles 13
Italy Top 50 Singles 3
New Zealand RIANZ Top 40 Singles 3
Spanish Los 40 Principales[6] 24
U.K. Top 75 Singles 4

Ծանոթագրություններ

  1. «Call Me When You're Sober». EIL.com.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Artist Singles Chart History - Evanescence». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2006-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Adult Top 40». Billboard.
  4. «Australian Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Canadian BDS Airplay». Jam.Canoe.ca4. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Los 40 Listas». Los40.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ