Jump to content

Վարդը (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:10, 22 հունվարի 2019 տարբերակ, Ավետիսյան91 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«Վարդը»
ի երգը
Ժանրդասական
Լեզուհայերեն
ՀեղինակՌոմանոս Մելիքյան
ԿոմպոզիտորՌոմանոս Մելիքյան

Վարդը, գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համանուն բանաստեղծության բառերով հայկական դասական երգ, որի հայերեն թարգմանությունը կատարել է Հովհաննես Թումանյանը, իսկ երաժշտությունը 1911 թվականին գրել է Ռոմանոս Մելիքյանը[1][2][3]։

Պատկեր:Վարդը.ogg
«Վարդը» երգը կատարում է Անուշիկ Ստեփանյանը

Պատմություն

Ռոմանոս Մելիքյանը երգի երաժշտությունը գրել է 1911 թվականին։ Իր երաժշտության մասին Մելիքյանը ասել է, որ փորձել է ստեղծել պարզ, դյուրահաղորդ մեղեդի, բայց ոչ շաբլոն[4][5][6]։

Կատարումներ

  • Երգը ՀԽՍՀ պետական էստրադայի նվագախմբի կատարմամբ հնչել է Վիլեն Զախարյանի նկարահանած «Երաժշտական ֆանտազիա» ֆիլմում[2]։

Բառեր

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Վարդը, Հայկական երգերի ակորդներ».
  2. 2,0 2,1 «ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ, Կոմպոզիտոր, դիրիժոր».
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան».
  4. «Ռոմանոս Մելիքյանի ռոմանսի չխամրող հմայքը երևանյան բեմին – Լուսանկարներ».
  5. «Ռոմանոս Մելիքյան, Կենսագրություն».
  6. ««Երկիր մոլորակից ավելի շատ վառոդի, քան վարդի հոտ է գալիս»».