Ռազմիկ Արոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Արոյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1947(1947-10-15)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էսեպտեմբերի 8, 2010(2010-09-08) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիԹթենի

Ռազմիկ Արոյան (հոկտեմբերի 15, 1947(1947-10-15), Թեհրան, Իրան - սեպտեմբերի 8, 2010(2010-09-08), Երևան, Հայաստան), հայ դերասան։

Կենսագրություն

Ռազմիկ Արոյանը ծնվել է Իրանի Թեհրան քաղաքում։ Նախադպրոցական տարիքում հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակ։ 1967 թվականին տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Աճեմյանի դպրոց-ստուդիա։ Աչքի է ընկել դերասանական ձիրքով, եղել է Աճեմյանի սիրված ուսանողը։ Ավարտելուց հետո, երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում։ Այնուհետև աշխատել է «Նորք» երիտասարդական թատրոնում։ Մարմնավորրել է բազմաթիվ կերպարներ։ Խաղացել է Գորկու «Հատակում» (Սատին), Սունդուկյանի «Պեպոյում» մարմնավորել է Կակուլիի կերպարը՝ Բաբկեն Ներսիսյանի և Խորեն Աբրահամյանի հետ։ Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական և կարճամետրաժ հայկական ֆիլմերում։ Նրան հատկապես մեծ համբավ է բերել «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը։ Մի քանի տարի ապրել է ծերանոցում, բոլորից լքված։ Մահացել է Երևանում, թոքերի քաղցկեղից[1][2][3][4]։

Դերեր ֆիլմերում

Կինոալմանախ

  • «Բումերանգ»

Հեռուստասերիալներ

  • «Ճակատագրի գերիները»
  • «Որոգայթ»
  • «Դժբախտ երջանկություն»

Ծանոթագրություններ