Միաուլի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հուն․՝ Πλατεία Μιαούλη
Միաուլի հրապարակ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունSyros-Ermoupoli Municipality?
ՎայրԷրմուպոլիս
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Միաուլի հրապարակ (հուն․՝ Πλατεία Μιαούλη), Հունաստանին պատկանող Սիրոս կղզու վրա գտնվող Էրմուպոլիս քաղաքի կենտրոնական հրապարակը:

Միապուլի հրապարակում է տեղակայված Էրմուպոլիսի տեղական ինքնակառավարման մարմնի նստավայրը, որի առջև դիմաց կառուցված է հույն ծովակալ Անդրեաս Միաոուլիս քարակերտ արձանը[1]:

Պատմություն

Միաուլի հրապարակի հատակագիծը նախագծվել է բավարացի ճարտարապետ Վիլհելմ ֆոն Վեիլերի կողմից՝ 19-րդ դարի սկզբին: Այդ տարիներին Էրմուպոլիսը եղել է Հունաստանի կարևոր նավահանգստային քաղաքներից մեկը, որը ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն:

Սկզբնական շրջանում Էրմուպոլիսի հրապարակը անվանվել է ի պատիվ նորանկախ Հունաստանի թագավորության երկրորդ արքայի՝ Օտտոյի, ով ունեցել է գերմանական ծագում և եղել է դրածո: Այն կոչվել է Օտտոյի հրապարակ (հուն․՝ Πλατεία Όθωνος):

Միաուլի հրապարակում մշտապես ծածանվում է Հունաստանի Հանրապետության դրոշը: Կենտրոնական հատվածում վեր է խոյանում Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի հերոս Անդրեաս Միաոուլիս քարակերտ արձանը: Այստեղ է գտնվում նաև Էվրուպոլիսի քաղաքապետարանը որը նախագծված է Էռնեստ Զիլլերի կողմից: Այստեղ է գտնվում նաև Սիրոս կղզու գլխավոր քաղաքային գրադարանը:

Միաուլի հրապարակի գլխավոր տեսարժանությունն Այոս Նիկոլաոսի մայր տաճարն է: Այոս Նիկոլաոսի տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1848 թվականին՝ հույն անվանի ճարտարապետ Գեորգիոս Մետաքսասի նախագծմամբ:

Տե՛ս նաև

Ծանոթագրություններ

  1. «ΔΗΜΟΣ ΕΡΜΟΥΠΟΛΗΣ - Αρχική Σελίδα». www.hermoupolis.gr. Վերցված է 2017-01-25-ին.