Միաուլի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հուն․՝ Πλατεία Μιαούλη
Միաուլի հրապարակ
Syros emoupolis rathaus 240707.jpg
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՏեղագրությունSyros-Ermoupoli Municipality?
ՎայրԷրմուպոլիս

Միաուլի հրապարակ (հուն․՝ Πλατεία Μιαούλη), Հունաստանին պատկանող Սիրոս կղզու վրա գտնվող Էրմուպոլիս քաղաքի կենտրոնական հրապարակը։

Միապուլի հրապարակում է տեղակայված Էրմուպոլիսի տեղական ինքնակառավարման մարմնի նստավայրը, որի առջև դիմաց կառուցված է հույն ծովակալ Անդրեաս Միաոուլիս քարակերտ արձանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաուլի հրապարակի հատակագիծը նախագծվել է բավարացի ճարտարապետ Վիլհելմ ֆոն Վեիլերի կողմից՝ 19-րդ դարի սկզբին։ Այդ տարիներին Էրմուպոլիսը եղել է Հունաստանի կարևոր նավահանգստային քաղաքներից մեկը, որը ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն։

Սկզբնական շրջանում Էրմուպոլիսի հրապարակը անվանվել է ի պատիվ նորանկախ Հունաստանի թագավորության երկրորդ արքայի՝ Օտտոյի, ով ունեցել է գերմանական ծագում և եղել է դրածո։ Այն կոչվել է Օտտոյի հրապարակ (հուն․՝ Πλατεία Όθωνος):

Միաուլի հրապարակում մշտապես ծածանվում է Հունաստանի Հանրապետության դրոշը։ Կենտրոնական հատվածում վեր է խոյանում Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի հերոս Անդրեաս Միաոուլիս քարակերտ արձանը։ Այստեղ է գտնվում նաև Էվրուպոլիսի քաղաքապետարանը որը նախագծված է Էռնեստ Զիլլերի կողմից։ Այստեղ է գտնվում նաև Սիրոս կղզու գլխավոր քաղաքային գրադարանը։

Միաուլի հրապարակի գլխավոր տեսարժանությունն Այոս Նիկոլաոսի մայր տաճարն է։ Այոս Նիկոլաոսի տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1848 թվականին՝ հույն անվանի ճարտարապետ Գեորգիոս Մետաքսասի նախագծմամբ։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ΔΗΜΟΣ ΕΡΜΟΥΠΟΛΗΣ - Αρχική Σελίδα»։ www.hermoupolis.gr։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2017-01-25